Հրեաների պատասխանն Անկարային. Ի տարբերություն Թուրքիայի, Գերմանիան իր պատմությունը չի հերքում![]() 6 հունիսի 2016 - 10:14 AMT PanARMENIAN.Net - Գերմանիան, որպես Հոլոքոսթը ճանաչած ու դրա համար լիակատար պատասխանատվություն կրած երկիր, ունի բարոյական իրավունք մատնանշել Թուրքիային, որ վերջինս սխալ է գնահատում իր պատմությունը: Այդ մասին է հայտարարել Հրեական համայնքների դաշնության ղեկավար Ալեքսանդր Բորոդան, մեկնաբանելով Թուրքիայի արդարադատության նախարար Բեքրի Բոզդաղի խոսքերն այն մասին, թե Գերմանիան այրում էր հրեաներին, իսկ այժմ մեղադրում է Թուրքիային ցեղասպանություն գործելու մեջ: «Գերմանիան, որը նախկինում շատ սխալներ է գործել, հասկանում է, որ մի ցեղասպանության մասին լռելը կարող է բերել դրա կրկնմանն ապագայում», - նշել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին: Հունիսի 2-ին Գերմանական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայերի ու այլ քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Դեմ էր ընդամենը 1 պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել:Բանաձևում ասվում է՝ «101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը պետք է հիշատակել»։ Նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է Օսմանյան կառավարության կողմից հայերին գրեթե ամբողջությամբ ոչնչացնելու գործողությունները։ 5 էջանոց բանաձևում նշվում է, որ «Հայերի ճակատագիրը 20-րդ դարում տեղի ունեցած կոտորածի, էթնիկ զտման, տեղահանության ու ցեղասպանության օրինակ է»։ Գերմանիան բանաձևով ընդունում է նաև իր պատմական պատասխանատվությունը ողբերգության համար: Կարդացեք նաև. Թուրք ազգայնականները սպառնում են սպանել Բունդեսթագում ցեղասպանության բանաձևը նախաձեռնողին Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |