Որդան կարմիրը կներկայացվի ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցվելու համար![]() 6 հունիսի 2016 - 15:47 AMT PanARMENIAN.Net - Որդան կարմիր ներկը «Սարդ» խանութների ցանցի կողմից կներկայացվի ՅՈՒՆԵՍԿՕ-ին` ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում գրանցելու համար: Այս մասին տեղեկացնում է «Սարդ» խանութների ցանցի հասարակայնության հետ կապերի բաժինը: «Շուտով Որդան կարմիրը գրանցելու առաջարկը կներկայացնենք Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովին», - ասված է հաղորդագրույան մեջ: Ներկայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում արդեն գրանցված են հայկական խաչքարը, դուդուկը, «Սասունցի Դավիթ» էպոսը և լավաշը: Նշվում է, որ Եվրոպական ամենաբարձրակարգ ներկերն անգամ ունեն առավելագույնը մի քանի տասնամյակի երաշխիք, այնինչ Որդան կարմիրն իր գույնը պահպանում է հազարամայակներով: Մինչ օրս դրա հետքերը հայտնաբերվում են հազարամյակների վաղեմության հայկական կոթողների ավերակներում և հնագույն մատյաններում: Առաջին դարի հռոմեացի բնագետ Պլինիոս Ավագը հավաստում է, որ Հայաստանից համաշխարհային շուկա արտահանվող հիմնական ապրանքների ցուցակն սկսվում էր Որդան կարմիրով: Այդ ներկի մասին բազմաթիվ վկայություններ կան օտար և հայ պատմիչների երկերում: Այն համարվել է աշխարհի ամենագեղեցիկ ներկը, կոչվել «Արևելքի հրաշք» և «Արքայական ծիրանի»: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |