Հայաստանը չճանաչող Պակիստանն ուզում է ԵՏՄ հետ ազատ առևտրի պայմանագիր ստորագրել![]() 6 հունիսի 2016 - 16:48 AMT PanARMENIAN.Net - Պակիստանը հույս ունի մեկ տարվա ընթացքում ազատ առևտրի մասին պայմանագիր ստորագրել Եվրասիական տնտեսական միության հետ: Այս մասին է հայտարարել երկրի Առևտրի զարգացման գործակալության տնօրեն Շեյխ Մոհամադ Մունիրը: Իր խոսքերով, Իսլամաբադն ուզում է մոտ ժամանակներս բանակցություններ սկսել ԵՏՄ հետ՝ պայմանագիրը ստորագրելու վերաբերյալ: Պակիստանը չի ճանաչում Հայաստանի Հանրապետությունը, որը հանդիսանում է ԵՏՄ հիմնադիր անդամներից մեկը: 2016-ի տարեսկզբին Իսլամաբադը ԵՏՄ-ին ազատ առևտրի համաձայնագիր կնքելու վերաբերյալ հարցում է ուղարկել: Նմանատիպ պայմանագիր է ուզում կնքել կառույցի հետ մոտ 40 երկիր: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |