Մերկելի կուսակցությունը դեմ է Վրաստանի և ԵՄ միջև առանց վիզայի ռեժիմին![]() 6 հունիսի 2016 - 17:31 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի և ԵՄ միջև առանց մուտքի արտոնագրերի ռեժիմին դեմ է արտահայտվել Գերմանիայի իշխող ՔԴՄ/ՔՍՄ դաշինքը: «Վրաստանից ապաստանի հայցորդներն առավել, քան մյուս օտարերկրացիները, ներգրավված են կազմակերպված հանցավորության մեջ»,-ասել է Բունդեսթագի պատգամավոր Արմին Շուսթերը ՔԴՄ-ից: Ըստ Շուսթերի, վրացական հանցախմբերը առաջատար ուժ են դարձել Գերմանիայում բնակարանների թալանի գծով: Մուտքի արտոնագրերի չեղարկումը միայն կխթանի հանցավորության այդ տեսակը, վստահ է պահպանողական քաղաքական գործիչը, հայտնում է DW-ն: Ըստ ՔԴՄ-ից Բունդեսթագի անդամ, արտաքին քաղաքականության հարցերի գծով փորձագետ Հանս Պետեր Ուլի, այժմ խոսք չի գնում ոչ վիզաների չեղարկման, ոչ էլ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության մասին: «Մուտքի արտոնագրերի չեղարկումը կհանգեցնի անվերահսկելի մուտքերի, չարաշահումների, ապաստան խնդրելիս, և հանցավորության աճի», մինչդեռ Վրաստանի մուտքը ՆԱՏՕ կսրի դիմակայությունը Ռուսաստանի հետ»,-ասել է նա: Ըստ ԳԴՀ Քրեական գործերի դաշնային վարչության, 2015-ին հենց վրացի հանցագործներն են կատարել 167 հազար բնակարանային կողոպուտի դեպքերի մեծ մասը: Ըստ Գերմանական քրեական ոստիկանության աշխատակիցների միության նախագահ Անդրե Շուլցի, վրացական մաֆիան միտումնավոր հանցագործների է անդամագրում Վրաստանում և տեղափոխում նրանց Գերմանիա: Այստեղ նրանք քաղաքական ապաստանի հայտ են ներկայացնում և այն 8-12 ամիսներին, երբ պատասխանի են սպասում, զբաղվում են կողոպուտով: Ավելի վաղ ԵՄ ներկայացուցիչները Բրյուսելում հետաձգեցին Վրաստանի հետ առանց մուտքի արտոնագրերի ռեժիմի տրամադրման հարցի քննարկումը: 2015-ի ավարտին Եվրահանձնաժողովը հայտարարեց, որ Ուկրաինան և Վրաստանը կատարել են բոլոր անհրաժեշտ պայմանները ԵՄ հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման համար: Եթե Բրյուսելի և Թբիլիսիի միջև կնքված այս համաձայնագրի վերջնական վավերացման ճանապարհին որևէ անակնկալ չարձանագրվի, ապա Վրաստանի քաղաքացիներն արդեն 2016-ի ամռանը հնարավորություն կստանան երեք ամիս ժամկետով Շենգենյան համաձայնագրին մաս կազմած եվրոպական պետություններ մեկնել առանց մուտքի արտոնագրերի: Ընթերցեք նաև. ԵՄ-ն լրացուցիչ պայմաններ առաջ չի քաշել Վրաստանին առանց մուտքի արտոնագրերի ռեժիմ տրամադրելու համար Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |