Վահրամ քահանա Մելիքյանը` Էրդողանին Աթեշյանի նամակի մասին. Ցավում ենք, բայց չենք բացառում հարկադրանքը 7 հունիսի 2016 - 21:02 AMT PanARMENIAN.Net - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանն ի պատասխան PanARMENIAN.Net հարցմանը մեկնաբանել է Կոնստանդնուպոլսի պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանի նամակը Թուրքիայի նախագահ Էրդողանին՝ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչող Բունդեսթագի հայտարարության վերաբերյալ: Նա հիշեցրել է, որ օրեր առաջ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհակալական նամակ է ուղղել Բունդեսթագի նախագահին՝ փոխանցելով Գերմանիայի ժողովրդին Հայ Եկեղեցու և հայ ժողովրդի երախտագետ զգացումները։ «Սակայն այս դեպքում գործ ունենք Թուրքիայի և նրա վարած քաղաքականության հետ։ Բնավ չփորձելով արդարացնել որևէ մեկին՝ միևնույն ժամանակ նշեմ, որ չենք բացառում հարկադրանքի պարագան», - ընգծգել է Էջմիածնի մամլո դիվանի պատասխանատուն։ «Պետք չէ վիրավորել և այպանել այս իրավիճակում, պարզապես վերհիշեք, թե ինչպիսի քայլեր և ելույթներ էր ունենում ոչ վաղ անցյալում Մեսրոպ պատրիարքը կամ նույն Արամ արքեպիսկոպոսը։ Հայոց պատրիարքարանը պատասխանատվություն ունի հայ համայնքի համար. կարծում եմ նման հայտարարություններով սոսկ տեղական խնդիր է լուծվում, որը բացարձակ կապ չունի ողջ Եկեղեցու և նրա դիրքորոշումների հետ: Թուրքիան ջանում է բոլոր հնարավոր միջոցների գործադրությամբ ինչ-ինչ խնդիրներ լուծել։ Վերստին՝ չեմ բացառում հարկադրանքը», - նշել է նա։ Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմաթիի 1991թ. հռչակագրով |