Հայաստանում վերացվել է ՄԻԱՎ-ի՝ մորից երեխային փոխանցումը![]() 8 հունիսի 2016 - 12:13 AMT PanARMENIAN.Net - Միավորված ազգերի կազմակերպության գործակալությունները շնորհավորել են Հայաստանին, ինչպես նաև` Բելառուսին և Մոլդովային ՄԻԱՎ-ի մորից երեխային փոխանցման վերացման կապակցությամբ, ասվում է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի երևանյան գրասենյակի հաղորդագրության մեջ: Նյու Յորքում կայացած արարողության ընթացքում վերացումը հաստատող վկայականներ են հանձնվել ՁԻԱՀ-ի վերացման թեմայով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձրաստիճան խորհրդակցությանը մասնակցող այդ երեք եվրոպական երկրների առողջապահության նախարարներին: «Երեխաների առողջ ծնունդ ապահովել՝ նշանակում է կյանքի հնարավորինս լավ սկիզբ տալ նրանց: Չափազանց հուսադրող է տեսնել, թե ինչպես են երկրները հաջողության հասնում այս երկու հիվանդությունների՝ մորից երեխային փոխանցման վերացման հարցում: «Սա հսկայական ձեռքբերում է. հստակ ազդանշան այլ երկրներին առ այն, որ վերացումը հնարավոր է, և որ աշխարհը գտնվում է ՁԻԱՀ-ից զերծ սերունդ ունենալու ճանապարհին»,-ասել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Մարգարեթ Չանը: Մինչև 2030թ. ՁԻԱՀ-ի համաճարակին վերջ տալը առողջապահության և բարեկեցության գծով Կայուն զարգացման նպատակների առանցքային թիրախներից է: «Շնորհիվ հակառետրովիրուսային դեղամիջոցների ՄԻԱՎ-ից զերծ մեծացող յուրաքանչյուր երեխա, վկայությունն է աշխարհում մորից երեխային փոխանցվող ՁԻԱՀ-ի վերացման առաջխաղացման»,- նշել է ՄԱՁԻԱՀ (UNAIDS)-ի գործադիր տնօրեն Միշել Սիդիբեն: «Մասնակցելով Նյու Յորքում ՁԻԱՀ-ը վերացնելու թեմայով բարձրաստիճան խորհրդակցությանը՝ ՄԻԱՎ-ին դիմակայելու հաջորդ, վճռական փուլը պլանավորելու նպատակով մենք հիմնվելու ենք այս երկրների հաջողությունների վրա՝ կարևորելով այն արտասովոր նվաճումները, որոնց կարելի է հասնել կյանք փրկող բուժման մատչելիությունը արագ ընդլայնելու միջոցով»: 2001-ից Հայաստանում, Մոլդովայում և Բելառուսում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն աշխատում է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի (ՄԱՁԻԱՀ), ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) հետ համատեղ մորից երեխային փոխանցվող ՄԻԱՎ-ն ու սիֆիլիսը վերացնելու նպատակով: «Սա հաջողություն է Հայաստանի, Մոլդովայի և Բելառուսի համար և տոն՝ երեխաների և ընտանիքների համար: Մենք ակնկալում ենք, որ այս նվաճումները կոգեշնչեն շատ այլ եվրոպական երկրների ստանձնել մորից երեխային փոխանցվող ՄԻԱՎ-ի ու սիֆիլիսի վերացման հաստատման գործընթացը»,- ավելացրել է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի ղեկավար Սյուզանա Ջեյկափը: «Տարածաշրջանում երկու տասնամյակ ինտենսիվ ջանքեր ներդնելուց հետո, հիմա մենք հաստատված ապացույց ունենք, որ հնարավոր է իրականացնել բոլոր երեխաների` առանց ՄԻԱՎ-ի ծնվելու իրավունքը: Առաջ շարժվելով այս ուղղությամբ, կարևոր է պայմաններ ստեղծել, որ երեխաները ծառայություններից օգտվելու հավասար հնարավորություն ունենան, ինչը կօգնի իրենց ապրել ու զարգանալ աջակցող ընտանեկան մթնոլորտում, ուր իրենք շրջապատված կլինեն իրենց մայրերի հոգատարությամբ», - ասել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի եվրոպական և Կենտրոնական Ասիայի երկրների տարածաշրջանի ղեկավար Մարի-Պիեր Պուարեն: Կախված ազգային ջանքերի առաջխաղացումից` երկրները կարող են անցնել մորից երեխային ՄԻԱՎ-ի կամ սիֆիլիսի փոխանցման վերացումը հաստատող գործընթացը կամ երկուսը միաժամանակ: Հայաստանը, Բելառուսն ու Մոլդովան աշխատել են ապահովել մինչծննդյան անվճար ծառայությունների վաղ համընդհանուր հասանելիություն, ՄԻԱՎ-ի և սիֆիլիսի թեստավորում հղի կանանց և նրանց կողակիցների համար, թեստավորման դրական արդյունքներ ունեցող կանանց բուժում, մանուկների մոտ վաղ ախտորոշում, անվճար մանկական արհեստական սնունդ, ինչպես նաև՝ համայնքի ներգրավվածություն: Այս ծառայությունները մատուցվում են մատչելի, հավասար և համընդհանուր համակարգի շրջանակներում, որում մոր ու մանկան առողջապահական ծրագրերը միահյուսված են ՄԻԱՎ-ի և սեռական ճանապարհով տարածվող վարակների կանխարգելման ծրագրերին: Ըստ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր տնօրեն Բաբատունդե Օսոտիմեհինի, այս երկրների նշանավոր նվաճումները ՄԻԱՎ-ի և սիֆիլիսի մորից երեխային փոխանցումը վերացնելու հարցում ընդգծում են վստահելի մայրական առողջապահական ծառայությունների առկայության կարևորությունը: Իրավունքների վրա հիմնված սեռական և վերարտադրողական առողջապահական ծառայությունների տրամադրման ամբողջական փաթեթի շրջանակներում հղի կանանց ՄԻԱՎ-ի և սիֆիլիսի հարցում ինտեգրված օգնություն տրամադրելով միայն, այդ թվում՝ ընտանիքի պլանավորման, իսկապես հնարավոր կլինի մայր-մանուկ զույգը փրկել և բարեկեցիկ կյանք ապահովել: Այս երեք երկրների համար վավերացման գործընթացը իրականացվել է ԱՀԿ-ի, ՄԱՁԻԱՀ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԲՀ-ի համատեղ ջանքերով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |