ԵԽ զեկույց. Ադրբեջանում շարունակվում է հայերի դեմ ատելության սերմանումը![]() 8 հունիսի 2016 - 13:40 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի հանձնաժողովի՝ Ադրբեջանի վերաբերյալ զեկույցը խորը մտահոգություն է հայտնում Ադրբեջանում ատելություն սերմանող խոսքի, անկախ քաղաքացիական հասարակության և մամուլի նկատմամբ շարունակվող ճնշումների, սեռական փոքրամասնությունների դեմ հարձակումների ու բռնությունների կապակցությամբ: Հունիսի 7-ին հրապարակված զեկույցը փաստում է, որ չնայած վերջին հինգ տարվա ընթացքում ազգատյացության դրդապատճառներով Ադրբեջանում հանցագործություններ չեն արձանագրվել, այնուամենայնիվ, քաղաքական առաջնորդները, կրթական հաստատությունները և զանգվածային լրատվամիջոցները շարունակում են հայերի դեմ ատելություն սերմանել: «Ադրբեջանի մի ամբողջ սերունդ մեծանում է՝ լսելով այս ատելությամբ լի հռետորաբանությունը», - գրում են զեկույցի հեղինակները, նշելով, որ իրավապաշտպան ակտիվիստները, մասնավորապես՝ որ հանդես են եկել Հայաստանի հետ հաշտեցման ուղղությամբ, դատապարտվել են երկարաժամկետ բանտարկությունների՝ վիճահարույց մեղադրանքներով: Զեկույցը մեծ մտահոգություն է հայտնում, որ ազգատյացությունը ուղղվել է նաև թալիշների դեմ, և նշում, որ շարունակվող ազգատյացությունը կարող է հանգեցնել ռասիստական բռնությունների, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Զեկույցի հեղինակները նշում են, որ 2012-ին Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելը, ազատ արձակելը և գովաբանելը, ով Բուդապեշտում ցմահ ազատազրկման էր դատապարտվել հայկական բանակի սպային սպանելու համար, նպաստում է ռասիստական հանցագործությունների համար անպատժելիության զգացողության ձևավորմանը: Եվրախորհրդի հանձնաժողովը Ադրբեջանի իշխանություններին առաջարկում է վերջ տալ ատելություն սերմանող ելույթներին, փոխարենը նպաստել փոխըմբռնմանը և փոխադարձ վստահությանը: Հանձնաժողովը նշում է, որ Ադրբեջանը խտրականության դեմ պայքարի համապարփակ օրենսդրությունը չի ընդունել, դավանանքի ազատության օրենքը չի համապատասխանում միջազգային չափանիշներին, կրոնական տարբեր փոքրամասնություններ խիստ սահմանափակումների և խտրականության են ենթարկվել՝ ներառյալ ոստիկանական ստուգումներ և ձերբակալություններ: 2013 թվականից ի վեր տասնյակ մարդու իրավունքների պաշտպաններ, քաղաքական և քաղաքացիական ակտիվիստներ, լրագրողներ և բլոգերներ են ձերբակալվել և բանտարկվել քաղաքական շարժառիթ ունեցող մեղադրանքներով՝ ստիպելով շատերին փախչել երկրից կամ թաքնվել: 2015 թվականի հունիսին Բունդեսթագը բանաձև է ընդունել Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի վերաբերյալ՝ քննադատելով բռնաճնշումները և կոչ անելով իշխանություններին անմիջապես ազատել անարդարացիորեն բանտարկվածներին: Կարդացեք նաև՝ HRW. Ադրբեջանի իշխանությունները, ազատելով որոշ ընդդիմադիրների, ձերբակալում են այլոց Կոչ Formula 1-ին՝ բարձրաձայնել Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման մասին ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |