Էկոնոմիկայի նախկին փոխնախարարը՝ Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ![]() 8 հունիսի 2016 - 15:11 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հունիսի 8-ի որոշմամբ` Սերգեյ Ավետիսյանը նշանակվել է կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ։ Վարչապետի հունիսի 7-ի երկու տարբեր որոշումներով` Սերգեյ Ավետիսյանն ազատվել էր էկոնոմիկայի նախարարի տեղակալի, իսկ Արտյոմ Մովսեսյանը` կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի պաշտոնից` իր դիմումի համաձայն: Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմին է ներկայացվել վարչության նոր պետ Սերգեյ Ավետիսյանը: Նրան ներկայացրել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, որը շնորհակալություն է հայտնել վարչության նախկին պետ Արտյոմ Մովսեսյանին 12 տարի պաշտոնավարելու համար, իսկ նոր պետի առջև նախանշել անելիքները: Ս.Ավետիսյանն իր խոսքում նշել է, որ ջանք չի խնայվելու պլանավորված նպատակներին հասնելու համար, ասվում է ՔԱԳՎ մամլո քարտուղարի հաղորդագրության մեջ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |