Ուսանողներին տարկետումից զրկելու օրինագիծն ԱԺ կբերվի ԿԳՆ-ում լրացումներից հետո![]() 8 հունիսի 2016 - 23:18 AMT PanARMENIAN.Net - 18 տարեկանից զորակոչի ենթակա տղամարդկանց՝ անկախ ԲՈՒՀ ուսանող լինելու հանգամանքից զորակոչելու օրինագիծն Ազգային ժողովում շրջանառության մեջ կդրվի մի քանի օրվա ընթացքում: Այդ մասին է հայտարարել կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Ինչպես հայտնում է Panorama.am-ը, պատասխանելով պատգամավորի հարցին, կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ նախագծի վերաբերյալ գերատեսչությունները դիտողություններ են արել, և այժմ այն կրթության և գիտության նախարարությունում է՝ լրամշակվում է: Ապրիլի 27-ին զորակոչի կարգի փոփոխության քննարկման ընթացքում Դավիթ Հարությունյանը հայտարարել էր, որ որոշ մասնագիտությունների տեր ուսանողների համար բացառություններ լինելու են: «Կան որոշակի մասնագիտություններ, հատկապես՝ բնագիտական մասնագիտությունները, որոնց պոտենցիալն ուղղվում է ռազմարդյունաբերությանը՝ բացառությամբ որոշակի դեպքերի։ Մենք այդ լուծումը տալու ենք»,-ասել էր նա: Գործող կարգի համաձայն, համալսարաններում պետպատվերով սովորող ուսանողները ստանում են զինծառայությունից տարկետում: Նույնը վերաբերվում է նաև ասպիրանտներին, իսկ գիտական թեզ պաշտպանողներն ազատվում են պարտադիր ծառայությունից: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |