Ղազախական Ակտոբեում հատուկ գործողության արդյունքում 5 ահաբեկիչ է ոչնչացվել![]() 10 հունիսի 2016 - 10:22 AMT PanARMENIAN.Net - Ղազախական Ակտոբեում հատուկ գործողության արդյունքում 5 ահաբեկիչ է ոչնչացվել: Ուժայինները հատուկ գործողությունը սկսել էին հունիսի 10-ի վաղ առավոտյան` հունիսի 5-ին քաղաքում հարձակումներ գործած ծայրահեղականների դեմ: Այդ մասին ասվում է Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի կայքում: Գրոհայինները թաքնվել էին բնակելի տներից մեկում: Հանձնվելու առաջարկությանն ի պատասխան ահաբեկիչները կրակ են բացել: Պատասխան կրակով նրանք ոչնչացվել են: Վիրավորվել է ոստիկանության 2 աշխատակից: Ավելի վաղ երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կարգադրել էր ուժայիններին ոչնչացնել ահաբեկիչներին դիմադրության դեպքում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ինչպես հայտնի է, Ակտոբեում ահաբեկչություն կազմակերպած ծայրահեղականներից 13-ը սպանվել է: Եվս 4-ը վիրավորվել է, իսկ 7-ը` հետախուզման մեջ էր: Ահաբեկչություններին մեղսակցության կասկածանքով ձերբակալվել է 8 մարդ: Հունիսի 5-ին Ակտոբեն մի խումբ գրոհայինների կողմից ենթարկվել է հարձակման. նրանք սպանել են զենքի խանութներից մեկի վաճառողին ու անվտանգության աշխատողին, ինչպես նաև վիրավորել են 3 ոստիկանի: Մյուս խանութի վրա հարձակման ժամանակ սպանվել է մի հաճախորդ, ևս մեկը վնասվածք է ստացել: Հայտնի է, որ ոստիկանության հետ կրակահերթի արդյունքում գրոհայիններից 3-ը սպանվել են, իսկ մեկը` ձերբակալվել: Բացի այդ, գրոհայինները հարձակվել են երթուղային ավտոբուսի ու զորամասի վրա: Կրակահերթի հետևանքով սպանվել է 3 զինվորական, ևս 3-ը վնասվածքներ են ստացել: Այնուհանդերձ` զինծառայողներին հաջողվել է հետ շպրտել գրոհայիններին` սպանելով նրանցից մեկին: Ընդհանուր առմամբ, Ակտոբեում գրոհայինների գործողությունների հետևանքով զոհվել է 6 մարդ, ևս 10-ը վնասվածքներ են ստացել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |