Օլիմպիական և պարալիմպիկ խաղերի մետաղադրամներ են թողարկվել![]() 10 հունիսի 2016 - 11:08 AMT PanARMENIAN.Net - Բրազիլական մետաղադրամ հատող կազմակերպությունը սկսել է թողարկել Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի հուշադրամները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն: Խաղերի խորհրդանշող մետաղադրամները ոսկուց, արծաթից, ոսկեջրված բրոնզից և բրոնզից են: Օլիմպիական խաղերի ջահով մետաղադրամը թողարկվել է 50 օրինակով (մոտ 2600 ԱՄՆ դոլար) և կշռում է 17.7 գրամ: Արծաթե մետաղադրամներն թողարկվել են 2000 օրինակով: Ոսկեջրված բրոնզե (55 ԱՄՆ դոլար) և բրոնզե մետաղադրամները կշռում են 24 գրամ և ընդհանուր առմամբ թողարկվել են 8000 օրինակով: Խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա օգոստոսի 5-ին Ռիոյի լեգենդար «Մարականա» մարզադաշտում: Օգոստոսի 5-ից 21-ը`17 օրերի ընթացքում աշխարհի 206 երկրից մոտ 10.500 մարզիկ կմրցի 306 մեդալների հավաքածուների համար: Օլիմպիական խաղերը կանցկացվեն Ռիոյի 4 շրջանում՝ Կոպակաբանայում, Մարականայում, Դեոդորոյում և Բարայում գտնվող 33 մարզական կառույցում: Հունիսի 10-ի դրությամբ Հայաստանն ունի օլիմպիական 27 ուղեգիր: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |