ԱՄՆ-ում հայկական եկեղեցու տեղում կարող են պիցերիա կառուցել![]() 10 հունիսի 2016 - 15:35 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Սբ Գրիգոր Լուսավորիչ պատմական հայկական եկեղեցու տեղում կարող են առևտրի կենտրոն և Domino's միջազգային ցանցի պիցերիա կառուցել, հայտնում է Eagle-Tribune-ը: Քաղաքի տնտեսական զարգացման տնօրեն Ուիլյամ Փիլսբերին հայտարարել է, որ բիզնես նախագծի սեփականատերն արդեն ներկայացրել է ապագա պիցերիայի և ոչ մեծ առևտրի կենտրոնի գծագրերը: Սակայն նա հավելել է, որ ամբողջական հայտը դեռևս ներկայացված չէ քաղաքապետարանին: Նա ասել է, որ քաղաքի պատմաբանների հանձնաժողովը կուսումնասիրի նախագիծը`որոշելու համար, արդյոք դա թույլատրելի է, քանի որ եկեղեցին գտնվում է Main Street պատմական թաղամասում և ընդգրկված է քաղաքի պատմական վայրերի ազգային ռեգիստրում: Միայն ուսումնասիրությունից հետո կանցկացվի հանրային լսում, ասել է Փիլսբերին: Հայ առաքելական եկեղեցու Hye Pointe-ի ներկայացուցիչները, որին պատկանում է Սբ Գրիգոր Լուսավորչի նախկին եկեղեցին, ասել են, որ ցանկանում են վաճառել շենքը` աջակցելու համար նոր եկեղեցու կառուցմանը Բրադֆորդում: Hye Pointe-ի եկեղեցին կառուցվել է 2002 թ., երբ Սբ Գրիգոր Լուսավորչի եկեղեցին ու առաքելական Սբ Խաչ եկեղեցին Լոուրենսում միավորվեցին: Պատմական հանձնաժողովի ժամանակավոր նախագահ Ֆիլիպ Բրաունը հայտարարել է, որ հանձնաժողովը հանդես է գալիս որպես խորհրդատու և մտահոգված է 1848թ. կառուցված եկեղեցին առևտրի կենտրոնով և պիցերիայով փոխարինելու մտադրությամբ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |