10 հունիսի 2016 - 16:41 AMT
Դեբետը վարարել է. Ալավերդիում հորդորում են զգույշ լինել

Վերջին օրերին տեղացած հորդառատ անձրևների պատճառով Դեբեդ գետը վարարել է, զգալիորեն բարձրացել է ջրի մակարդակը: Այս մասին զգուշացնում էԱլավերդու քաղաքապետարանը:

Ալավերդու համայնքապետարանը հորդորում է քաղաքի բնակչությանը՝ հատկապես գետի ափամերձ հատվածներում զգույշ լինել և ցուցաբերել զգոնություն:

Հունիսի 8-9-ը ժամանակ առ ժամանակ հանրապետության ամբողջ տարածքում անձրևներ են տեղացել: Ըստ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի՝ հունիսի 13-15-ին հանրապետության ամբողջ տարածքում տեղումները կդադարեն: