ՀՀ ՊՆ N զորամասի խոհարարներ Մհեր Զարոյանն ու Օվսաննա Ադամյանը մեղադրվում են քառօրյա մարտական գործողությունների օրերին ճաշարանից պարենամթերք յուրացնելու մեջ: Քրգործերը հարուցել է Սևանի կայազորի զինվորական դատախազությունը:
Դատական տեղեկատվական համակարգի տվյալներով՝ Մհեր Զարոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատանքի մեջ գտնվելով N զորամասում և զբաղոցնոլով խոհարարի պաշտոնը հանցավոր համաձայնության գալով պայմանագրային զինծառայող Օ.Ադամյանի հետ ապրիլի 4-ին յուրացրել է զգալի չափի պարենամթերք
Օվսաննա Ադամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով զորամասի ճաշարանի խոհարարի պաշտոնը հանցավոր համաձայնության գալով Մ.Զարոյանի հետ ապրիլի 4-ին յուրացրել է զգալի չափի պարենամթերք:
Յուրացվել է 14 կգ խոզի միս, 9.2 կգ արևածաղկի ձեթ, 10 կգ վերմիշել, 2 կգ տոմատի մածուկ, 25 հատ ձու:
Գործը քննվում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Մեղադրյալներինրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: