Թուրքիայի վարչապետ. Ցեղասպանությունը երբեք չենք ընդունի, պատմությունից չենք ամաչում![]() 11 հունիսի 2016 - 14:09 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը հերթական անգամ անդրադարձել է Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ընդունմանը: Նա հայտարարել է, որ Թուրքիայի պատմության մեջ չկա մի դեպք, որից իրենք ամաչեն, և նման բանաձև ընդունող երկրներին խորհուրդ է տվել սեփական պատմությանը և իրականացրած կոտորածներին նայել։ Վարչապետը Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումն անուղղակիորեն կապել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության գործունեության հետ, Haberyanki-ին հղումով գրում է Yerkir.am-ը։ «Ինչպիսի զուգադիպություն՝ երբ գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը հանդիպում է օտարերկրյա դեսպանների հետ «Արդարություն և զարգացում» կուսակցությունից ազատվելու համար, Թուրքիայի հիմնական դաշնակից Գերմանիայում խորհրդարանն ընդունում է հայկական ազգայնամոլական լոբբիի բանաձևը»,- ասել է Յիլդիրիմը: Նրա խոսքով՝ «ընդունված որոշումը սխալ է, թուրք ժողովրդի անցյալը հայտնի է՝ իրենց ամաչեցնող ոչ մի դեպք չի եղել»։ Յիլըդիրիմը հայտարարել է նաև, որ Թուրքիան երբեք չի ընդունի Հայոց ցեղասպանությունը, որի շուրջ անգամ պատմաբանները չեն կարողանում համաձայնության գալ։ Հունիսի 2-ին Գերմանական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայերի ու այլ քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Դեմ էր ընդամենը 1 պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել:Բանաձևում ասվում է՝ «101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը պետք է հիշատակել»: Նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է Օսմանյան կառավարության կողմից հայերին գրեթե ամբողջությամբ ոչնչացնելու գործողությունները։ Գերմանիան բանաձևով ընդունում է նաև իր պատմական պատասխանատվությունը ողբերգության համար: Թուրքական արմատներով պատգամավորներից առնվազն 7-ը կողմ են քվեարկել բանաձևին։ Բանաձևին դրական է արձագանքել նաև Գերմանիայի կառավարության կազմում միակ թուրք նախարար, բանաձևի նախաձեռնող Այդան Օզողուզը: Բանաձևի ընդունումից հետո Գերմանիայում Թուրքիայի դեսպանը հետ է կանչվել Անկարա: էրդողանը հայտարարել է, որ հարկավոր է ստուգել Բունդեսթագի ազգությամբ թուրք պատգամավորների «արյունը, քանի որ նրանց ծագումը կասկածելի է»: Կարդացեք նաև՝ Թուրք իրավապաշտպանները շնորհակալ են Բունդեսթագին Ցեղասպանության ճանաչման համար ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |