2-րդ անգամ Երևանում գունազարդ վազք կանցկացվի՝ հուլիսի 9-ին![]() 11 հունիսի 2016 - 15:29 AMT PanARMENIAN.Net - Yerevan Color Run-ը 2016-ին տեղի է ունենալու հուլիսի 9-ին Մարզահամերգային համալիրի դիմաց: Yerevan Color Run-ը վազք-զվարճանք է, որը կազմակերպվում է աշխարհի շատ երկրներում ներառյալ Ռուսաստանը, ԱՄՆ, Ավստրալիա, Բրազիլիա, Կանադա, Չիլի, Չինաստան, և 2015-ից այն արդեն հասել է Հայաստան: Հուլիսի 9-ի վաղ առավոտյան բոլոր մասնակիցները հանդիպում են Մարզահամերգային համալիրի տարածքում, ֆիթնես նախավարժանքի միջոցով տաքացնում են մկանները և պատրաստվում մեկնարկին: Այնուհետև վազքուղու ամբողջ ընթացքում մասնակիցների վրա, ոտքից գլուխ, լցնելու են գունավոր և բացարձակ անվնաս փոշեներկեր: Քանի որ սա զվարճալի վազք է, մասնակիցների արդյունքները չեն չափվելու, բայց այնուամենայնիվ, վազքուղին առաջինն անցած երեք տղաները և աղջիկները կպարգևավատրվեն մրցանակներով: Վազքից հետո մասնակիցներին սպասվում է երաժշտական գունազարդ հրավառություն և պար: Վազքի մասնակցության արժեքն է 4000 դրամ: Կարելի է ամրագրել միջոցառման կայքում: 2015-ի օգոստոսի 15-ին՝ ժամը 07:00-ին, Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրից մեկնարկել է Գունազարդ վազքը (Yerevan Color Run):Գույների այս փառատոնին մասնակցել է ավելի քան 1000 մարդ:Վազքուղին առաջինն անցած 3 տղա և 3 աղջիկը ստացել են մեդալներ և նվերներ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |