ԵՄ 5 երկիր առանց վիզայի ռեժիմ է պահանջում Վրաստանի համար![]() 11 հունիսի 2016 - 15:48 AMT PanARMENIAN.Net - Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի, Ռումինիայի և Բուլղարիայի ԱԳՆ ղեկավարները հուսով են, որ Վրաստանին առանց մուտքի արտոնագրերի ռեժիմի տրամադրման մասին որոշումը կկայացվի հունիսի 20-ին կայանալիք ԵԽ արտաքին գործերի խորհրդի նիստում: «Վրաստանին առանց մուտքի արտոնագրերի ռեժիմի տրամադրման հարցը անարդարացիորեն ձգձգվում է»,-ասել է Լիտվայի ԱԳ նախարար Լինկյավիչուսը: Եվրահանձնաժողովը 2015-ի դեկտեմբերին հայտարարել էր, որ Վրաստանը կատարել է բոլոր պայմանները ԵՄ հետ վիզային ռեժիմի չեղարկման համար: 2016-ի մարտին ԵՀ-ն հանդես է եկել վիզաների չեղարկման օրենսդրական նախաձեռնությամբ: «Նմանատիպ պայմաններում Մոլդովան 2 տարի առաջ առանց մուտքի արտոնագրերի ռեժիմ ստացավ, Վրաստանը նույնպես բարեփոխումներ է անցկացրել»,-ասել է Լինկյավիչուսը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչները հայտարարել էին, որ սպասում են վիզաների ռեժիմի ազատականացման ամռան սկզբին: Վրաստանի հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման հակառակորդները մտավախություն ունեն, որ դրանից կօգտվեն վրացական հանցավոր խմբավորումները և դա կնպաստի հանցավորության աճին Եվրամիության երկրներում: Գերմանիայից, Ֆրանսիայից և Բելգիայից հետո այդ հարցի նպատակահարմարության առումով իր կասկածն է հայտնել նաև Իտալիան: Հունիսի 6-ին Վրաստանի և ԵՄ միջև առանց մուտքի արտոնագրերի ռեժիմին դեմ է արտահայտվել Գերմանիայի իշխող ՔԴՄ/ՔՍՄ դաշինքը: Ընթերցեք նաև. Վրաստանին հորդորել են չսպասել, թե ԵՄ հետ վիզաների չեղարկման հարցն արագ կլուծվի Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |