Սպիտակ տունը՝ ԼՂ կարգավիճակի, Սարսանգի ու անվտանգության գոտու մասին![]() 11 հունիսի 2016 - 19:49 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին անհապաղ սկսել բանակցություններ՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքների՝ Ադրբեջանին վերադարձի ու Ղարաբաղի կարգավիճակի որոշման վերաբերյալ: Այս մասին է նշվում Սպիտակ տան՝ Սարսանգի ջրամբարի վերաբերյալ ադրբեջանցիների կազմակերպված ստորագրահավաքին ի պատասխան տարածված հայտարարությունում: «Մենք աջակցել և աջակցելու ենք հումանիտար հարցերի քննարկմանը: Դրանցից մեկն է Սարսանգի ջրամբարի ղեկավարման ու սպասարկման հարցը: Մենք ողջունում ենք ջրային ռեսուրսների հարցերով մասնագետների հանդիպումը՝ ջրային ռեսուրսների և ամբարների կարգավորման հարցերը քննարկելու նպատակով: Մինսկի խմբի համանախագահները պատրաստ են օգնել նման հանդիպում կազմակերպելու հարցում», - ասվում է հայտարարությունում: Հունվարի 26-ին ԵԽԽՎ-ն ընդունել էր Բոսնիայի ու Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի ներկայացրած «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից» բանաձևը: Հեղինակը կազմել էր այն՝ առանց ԼՂՀ այցելելու, թեև Ստեփանակերտը հայտնել էր, որ պատրաստ է ընդունել նրան: 2013-ին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը հայտարարել էր, որ Սարսանգի ջրամբարի և Թարթառ գետից տարբեր ուղղություններով հոսող ջրերի օգտագործումը կարող են գործակցության հիմք հանդիսանալ ԼՂՀ և Ադրբեջանի համար: «Սարսանգի ջրամբարի հնարավորությունները ավելի մեծ են, քան մենք օգտագործում ենք, և խորհրդային տարիներին կառուցված ջրանցքները ճիշտ օգտագործելու դեպքում դրանից կօգտվեն և՛ հայկական կողմը, և՛ ադրբեջանական կողմը: Եթե Ադրբեջանը չարձագանքի համագործակցության կոչին, Արցախի կառավարությունը ստիպված է լինելու խոշոր ներդրումներ անել` հզոր պոմպակայանների միջոցով Արցախի սահմանամերձ գոտիներում գտնվող ջրային ռեսուրսները միայն սեփական տարածքներ մղելու համար», - ասել էր նա:Սակայն Ադրբեջանն անտեսել է գործակցության կոչերը և Սարսանգի ջրամբարի անվտանգության հարցը դարձնում է քարոզչական գործիք միջազգային կազմակերպություններում՝ հայտարարելով, որ Ադրբեջանի սահմանամերձ գոտիներում ապրող բնակիչները միտումնավոր զրկված են ջրից։ Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |