ԵԽ նախագահ. Պարտավոր ենք Թուրքիային և համերաշխություն հայտնել, և քննադատել![]() 13 հունիսի 2016 - 10:00 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի հետ հարաբերությունները պահանջում են Եվրամիությունից և համերաշխություն նրա հետ, և քննադաություն նրա հասցեին: Այս մասին հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Նշելով, որ խոսքի և մամուլի ազատության խախտումներն անթույլատերլի են` Տուսկը կարևորել է Թուրքիայի դերը որպես ԵՄ գործընկեր փախստականների ճգնաժամի հանգուցալուծման հարցում: Նա նշել է նաև, որ Թուրքիայում բարդ իրավիճակ է` «ամենշաբաթյա դարձած ահաբեկչություններով ու չամրացված սահմաններով Իրաքի, Սիրիայի և Իրանի հետ»: «Ուստի մենք պարտավոր ենք և համերաշխություն հայտնել Թուրքիային. և քննադատել նրան»,-ասել է Տուսկը: Անդրադառնալով մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացմանը Թուրքիայի համար` Տուսկան ասել է, որ բանակցությունները կշարունակվեն մինչև հոկտեմբեր, իսկ դրանց ելքը կախված է Թուրքիայի կողմից ԵՄ պահանջների կատարումից: ԵԽ նախագահը նշել է նաև, որ պետք չէ կարծել, թե Գերմանիան միակ երկիրն է, որին սպառնում է միգրանտների հետ կապված իրավիճակի վատթարացում: «Մյուս երկրները ևս քիչ փախստականներ չեն ընդունել, պետք չէ Գերմանիային որպես նահատակ ներկայացնել»,-ասել է Տուսկը: Հունիսի 2-ին Գերմանական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայերի ու այլ քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Դեմ էր ընդամենը 1 պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել:Գերմանիան բանաձևով ընդունում է նաև իր պատմական պատասխանատվությունը ողբերգության համար: Թուրքական արմատներով պատգամավորներից առնվազն 7-ը կողմ է քվեարկել բանաձևին։ Բանաձևին դրական է արձագանքել նաև Գերմանիայի կառավարության կազմում միակ թուրք նախարար, բանաձևի նախաձեռնող Այդան Օզողուզը: Բանաձևի ընդունումից հետո Գերմանիայում Թուրքիայի դեսպանը հետ է կանչվել Անկարա: էրդողանը հայտարարել է, որ հարկավոր է ստուգել Բունդեսթագի ազգությամբ թուրք պատգամավորների «արյունը, քանի որ նրանց ծագումը կասկածելի է»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |