ՀՀ-ում աշխատող երեխաների թիվը մոտ է 1100-ին![]() 13 հունիսի 2016 - 15:51 AMT PanARMENIAN.Net - Ուսումնասիրությունների համաձայն այսօր աշխարհում 215 մլն երեխա ներգրավված է տարբեր տեսակի աշխատանքներում՝ ընդ որում՝ 115 մլն-ը վատթարագույն պայմաններում է աշխատում: Այս մասին լրագրողներին հայտնել է «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության երեխաների պաշտպանության և կրթական ծրագրերի ղեկավար Աիդա Մուրադյանը: Հունիսի 12-ը երեխաների հարկադիր աշխատանքի դեմ պայքարի միջազգային օրն էր: 1999 -ին Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից ընդունվել է «Երեխաների աշխատանքի վատթարագույն ձևերի դեմ պայքարի մասին» կոնվենցիան: 2006 -ին Հայաստանը միացել է այդ կոնվենցիային և ստանձնել մի շարք միջազգային պարտավորություններ, որոնց նպատակն է պայքարել ՀՀ-ում երեխաների ներգրավվածությանը վատթարագույն աշխատանքների մեջ: «Այն բոլոր աշխատանքի ձևերը, որոնք միտված են երեխայի կրթության, բնականոն զարգացման, անվտանգության և բարոյականության դեմ, համարվում են վատթարագույն աշխատանքի ձևեր»,- նշել է Մուրադյանը՝ հավելելով, որ օրենքի համաձայն՝ երեխաներն ունեն աշխատանքի իրավունք, սակայն մինչև 14 տարեկան երեխաները իրավունք չունեն մտնել որևէ իրավահարաբերության մեջ, 14-16 տարեկան երեխաները կարող են մտնել աշխատանքային իրավահարաբերության մեջ միայն ծնողների կամ ծնողներից մեկի գրավոր համաձայնության դեպքում: Մուրադյանը հայտնել է, որ 2014-ին ԱՄՆ պետքարտուղարության կողմից իրականացվել է ուսումնասիրություն՝ Հայաստանում երեխաների աշխատանքում ներգրավվածության վերաբերյալ: Ըստ այդմ՝ մեր երկրում երեխաները հիմնականում ներգրավված են սեզոնային աշխատանքներում, գրում է Panorama.am-ը: «Խոսքը հատկապես վերաբերում է գյուղատնտեսական աշխատանքներին, ինչը հաճախ պատճառ է դառնում նրանց կրթությունից դուրս մնալուն»,- նշել է Մուրադյանը: Ընդհանուր առմամբ, ըստ Մուրադյանի, Հայաստանում աշխատանքերում ներգրավված երեխաների թիվը հասնում է 1100-ի, սակայն հիմնականում այդ երեխաների աշխատանքը որևէ տեղ գրանցված չէ: «Շատ հաճախ նման ծանր աշխատանքը վնասակար է նրանց համար և խանգարում է սովորելուն: Մանկավարժներն էլ գիտեն, թե նրանք ինչու դպրոց չեն հաճախում, բայց մտնում են ընտանիքների դրության մեջ: Արդյունքում, իրավապահ մարմինները չեն իմանում այդ երեխաների մասին»,- ընդգծել է նա: Մուրադյանի խոսքով, երեխայի աշխատանքի մեջ ներգրավված լինելը ինքնին առանձին սոցիալական խնդիր է, սակայն պետք է նայել պատճառներին: Պատճառներից առաջինն աղքատությունն է: «Վիճակագրության համաձայն՝ Հայաստանում մինչև 18 տարեկան երեխաների 37%-ն ապրում է աղքատության, իսկ 3,3%-ը՝ ծայրահեղ աղքատության մեջ: Հետևաբար՝ աղքատության մեջ ապրող երեխաները ավելի շատ են ընդգրկվում տարբեր տեսակի, այդ թվում՝ ծանր և վնասակար աշխատանքներում, որպեսզի հոգան ընտանիքի սոցիալական խնդիրերը: Եթե կտրուկ քայլերի էլ գնանք, ապա ընտանիքները շատ ավելի լուրջ սոցիալական խնդիրների առաջ կկանգնեն»,- պարզաբանել է «Վորլդ Վիժն Հայաստան»-ի ներկայացուցիչը: Մուրադյանի խոսքով՝ խնդիրը կայանում է նրանում, որ աշխատանքը հաճախ խանգարում է երեխաների նորմալ զարգացմանը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |