ՀՀ սպառողական գների ինդեքսը 2016-ի 5 ամսում նվազել է. Բուժսպասարկման և դեղորայքի գներն աճել են![]() 13 հունիսի 2016 - 16:31 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում սպառողական գների ինդեքսը 2016-ի հինգ ամսում 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 1.6%-ով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը: Այդ թվում` պարենային ապրանքների գները 2016-ի հունվար-մայիսին՝ 2015-ի առաջին հինգ ամսվա համեմատ նվազել են 4.8%-ով: Ոգելից խմիչքի, ծխախոտի գները 2016-ի հունվար-մայիսին նվազել են 0.6%-ով, հագուստ և կոշիկի գները նվազել են 0.7%-ով: Բնակարանային վարձը, վառելիքն ու էլեկտրաէներգիան 2016-ի հունվար-մայիսին թանկացել են 4.3%-ով, բուժսպասարկման և դեղորայքի գները նույնպես աճել են՝ 3.1%-ով: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2016-ի հունվարին 2015-ի դեկտեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 2.2% գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է պարենային ապրանքների 5% գնաճով: 2016-ի հունվարին 2015-ի հունվարի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 99.6%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 96.4%, ոչ պարենային ապրանքներինը` 101.7%, ծառայությունների սակագներինը`103.3%: Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2016-ի հունվարին 2015-ին դեկտեմբերի համեմատ գրանցվել է սպառողական գների 2.0-2.9% գնաճ, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Կապանում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 2.0%-ով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |