ԱԱԾ-ում աշխատելու համար կարող է զինծառայություն չպահանջվել![]() 13 հունիսի 2016 - 18:07 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ հունվարի 13-ի նիստի օրակարգում ընդգրկվել և առաջին ընթերցմամբ ընդունվել է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Առաջարկվող փոփոխություններով ԱԱԾ մարմինների նեղ մասնագիտական կրթություն պահանջող առանձին պաշտոններ կհամալրվեն զինվորական ծառայությունից ազատված և հետագայում պահեստազորում գրանցված անձանցով: Գործող օրենքով, ԱԱԾ աշխատակիցների համար պարտադիր պայման է զինվորական ծառայություն անցած լինելը: ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Կորյուն Նահապետյանի խոսքով, այդ օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտությունը վաղուց կար: «Մենք այդ նախագիծը քննարկել ենք դեռևս 2013-ի սեպտեմբերին, Կառավարության հետ քննարկումների արդյունքում եկանք այն համոզման, որ անհրաժեշտ է այդ նախագիծն ընդունել: Հարակից զեկուցման ընթացքում ներկայացրի հիմնական փոփոխությունների նպատակը և ակնկալվող արդյունքը, հիմնական ուղղություններ են՝ առանձնացվել ԱԱԾ-ում ծառայությանը ներկայացվող որոշակի պահանջների հստակեցում և ավելի լայն հնարավորության ընձեռում՝ երիտասարդ կադրերի մուտքն այս համակարգ ապահովելու համար: Երկրորդ կարևոր փոփոխությունը վերաբերում է որոշակի կոչումների սահմանային տարիքի փոփոխությանը, մասնավորապես գեներալ-մայորի, գեներալ-լեյտենանտի կոչում ունեցող ԱԱԾ աշխատակիցների համար սահմանվել է առավելագույն շեմը՝ 65 տարեկան: Սա նույնպես կարևոր է, որպեսզի փորձառու կադրերին կարողանանք համակարգում պահենք, և բնականաբար նրանք ղեկավար պաշտոններ զբաղեցնեն: Երրորդ փոփոխությունն էլ վերաբերում է կադրերի տեղափոխման հնարավորությանը՝ Քննչական կոմիտեից և ՀՔԾ-ից ԱԱԾ թափուր պաշտոններ և հակառակը», - պարզաբանել է Նահապետյանը, գրում է Armtimes.com-ը: Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին ՀՀ Օրենքն ընդունվել է 2003-ին: Սահմանում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում ծառայության հիմնական սկզբունքները, կարգը, պայմանները, ազգային անվտանգության մարմինների ծառայողների պաշտոնները և զինվորական կոչումները, ազգային անվտանգության մարմինների ծառայողների իրավունքները և պարտականությունները, նրանց պաշտոնական երաշխիքները, ծառայության և հանգստի ժամանակը, արձակուրդը, զինվորական կոչում շնորհելու, կոչումն իջեցնելու և վերականգնելու, ծառայությունից արձակելու, ինչպես նաև ծառայության հետ կապված այլ առանձնահատկություններ: Ռազմական դրության ժամանակ ազգային անվտանգության մարմիններում ծառայության առանձնահատկությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության oրենքներով և այլ իրավական ակտերով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |