AmeriaGroupInc-ն ամփոփել է մրցույթի արդյունքները. Հաղթողներն ԱՄՆ-Հայաստան տոմսեր են ստացել![]() 13 հունիսի 2016 - 21:12 AMT PanARMENIAN.Net - Ամերիա» ընկերությունների խմբի անդամ AmeriaGroupInc ընկերության գրասենյակում (ԱՄՆ) ամփոփվեցին մարտի 18-ին հայտարարված մրցույթի արդյունքները: Մրցույթի հաղթողները` ԱՄՆ-ի մեր հայրենակիցներ Սամվել Հարությունյանը, Ռուզաննա Սարգսյանը և Վարդգես Ղարիբյանն արժանացան ԱՄՆ-Հայաստան ինքնաթիռի տոմսի: Հիշեցնենք, որ AmeriaGroupInc ընկերության կողմից հայտարարված մրցույթի շրջանակներում կատարելով առնվազն 3 փոխանցում AmeriaGroupInc-ի գրասենյակից դեպի Հայաստան, մեր հայրենակիցները հնարավորություն ունեին շահելու Հայաստան տանող ինքնաթիռի 3 տոմսերից մեկը, ընդ որում տոմսերից մեկը շահելու էր ամենամեծ դրամական փոխանցում (կատարած բոլոր փոխանցումների հանրագումարը) կատարած անձը, իսկ մյուս երկու հաղթողն ընտրվելու էր առնվազն 3 փոխանցում կատարած հաճախորդներից՝ AmeriaGroupInc ընկերության գրասենյակում կայացած խաղարկության արդյունքներով (մրցույթի մանրամասները` AmeriaGroupInc ընկերության կայքում և Ամերիաբանկ ՓԲԸ Facebook-յան պաշտոնական էջում): 2016թ. սկզբին AmeriaGroupInc ընկերությունը ներդրել է ֆիզիկական անձանց միջև դրամական փոխացնումների կատարման նոր համակարգ, որի միջոցով հնարավոր է ԱՄՆ-ից 15 րոպեի ընթացքում կատարել դրամական փոխանցումներ դեպի Հայաստան և աշխարհի 120-ից ավել երկրներ: Նշենք, որ փոխանցումների համար գործում են միջնորդավճարի ցածր սահմանաչափեր, մասնավորապես` մինչև 100 ԱՄՆ դոլարի չափով փոխանցման դեպքում միջնորդավճարը կազմում է 2 ԱՄՆ դոլար, իսկ 100 ԱՄՆ դոլարից ավել գումար փոխանցելու դեպքում՝ ընդամենը 2%: Տեղեկացնենք նաև, որ դրամական փոխանցումներն իրականացվում են SIGUE վճարահաշվարկային համակարգի միջոցով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |