Բարեգործական երեկո՝ Վաշինգտոնում. Հասույթը կփոխանցվի սիրիահայերին![]() 14 հունիսի 2016 - 10:42 AMT PanARMENIAN.Net - Վաշինգտոնի հայ համայնքը Սբ Մարիամ հայկական եկեղեցում բարեգործական երեկո էր կազմակերպել, որից ստացված ամբողջ հասույթը Դամասկոսում Սբ Սարգիս հայկական եկեղեցու միջոցով փոխանցվելու է տեղի հայ համայնքին: Երեկոյի կազմակերպիչներից մեկի՝ Սիրիայում ծնված և ԱՄՆ-ում բնակվող Շողիկ Սահակյանի խոսքով, Սիրիայի տարածքում նոսրացող հայ համայնքը զգալի օգնության կարիք ունի: Երեկոյի ընթացքում ԱՄՆ-ի մայրաքաղաքի հայ համայնքը կազմակերպել էր նաև բարեգործական խաղարկություն և համերգ, որի ընթացքում ներկաների առջև երգի կատարումներով հանդես եկավ Թուրքիայից մի քանի օրով Վաշինգտոն ժամանած երգիչ Բարտեր Գարյանը: «Մենք օգնության համար է, որ աշխարհում ապրում ենք, և եթե ձեռք ձեռքի չբռնվենք, ոչ մի բան արժեք չունի», - ասել է Գարյանը, հաղորդում է Ամերիկայի Ձայնը: Գարյանը տարիներ շարունակ տարածել է հայկական երգն ու երաժշտությունը Թուրքիայում, նրա խոսքով, Թուրքիայի հայ համայնքը դժվարությամբ, բայց շարունակում է պահպանել իր մշակութային ինքնությունը. Շողիկ Սահակյանը, ով ծնունդով սիրիահայ է և ում բարեկամները մինչ օրս Դամասկոսում են բնակվում, պատմում է, որ չնայած դժվարություններին, Սիրիայի հայերից շատերը մինչև վերջին պահը չեն ցանկանում հեռանալ երկրից: Ներքին հակամարտությունից առաջ Սիրիայում բնակվում էր ավելի քան 100.000 հայ, որոնց մեծ մասն ապրում էր երկրի հյուսիսում` Հալեպ գավառում և հյուսիս–արևելքում` էլ–Խասակե գավառում։ Դամասկոսում բնակվում էր մոտ 7.000 հայ։ 2015-ի նոյեմբերին ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտարարեց, որ հոկտեմբերի սկզբից առնվազն 120.000 մարդ է լքել տները Հալեպում, Համայում և Իդլիբում մարտական գործողությունների պատճառով: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |