ԶԼՄ-ներ. Գրոհայինները Հալեպի մատույցներում պայթեցրել են կառավարական զորքերի Տ-90 տանկը![]() 15 հունիսի 2016 - 10:00 AMT PanARMENIAN.Net - Իսլամիստական «Ահրար աշ Շամ» ահաբեկչական խմբավորման զինյալները YouTube-ում տեսանյութ են տեղադրել, որտեղ նկարահանված է Սիրիայում կառավարական զորքերին պատկանող Տ-90 տանկի ոչնչացումը: Տեսագրությունն, ինչպես պնդում են գրոհայինները, արվել է Հալեպից դեպի հարավ ընկած տարածքում: Այնտեղ երևում է, թե ինչպես է հրթիռը խոցում տանկը, որից հետո ուժգին պայթյուն է տեղի ունենում: Հրթիռակոծման հետևանքները տեսանյութում տեսանելի չեն, տեսագրության որակը թույլ չի տալիս հստակ որոշել տանկի տեսակը, թեև կարելի է պնդել որ այն դասվում է Տ-72/Տ-90 տանկերի շարքին, հայտնում է Lenta.ru-ն: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Ջեբհաթ ան Նուսրայի» ահաբեկիչները համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից և ականանետերից գնդակոծել են Հալեպի թաղամասերն ու Էն Նայրաբ օդանավակայանը: Հալեպի շրջանում վերջին օրերին չեն դադարում դաժան մարտերը Սիրիայի կառավարական զորքերի և ընդդիմադիր ուժերի միջև: Հունիսի 5-ին հրթիռակոծության է ենթարկվել նաև հայկական Նոր Գյուղ թաղամասը, որի հետևանքով 4 հայ է զոհվել, ինչպես նաև վնասվել է «Զվարթնոց» հայկական եկեղեցին: Նոր գյուղի ուղղությամբ ավելի քան 40 հրթիռ էր արձակվել. վնասվել են բնակարաններ, աշխատավայրեր, հրկիզվել էր մի արհեստանոց: Ընթերցեք նաև. Ահաբեկիչները գնդակոծել են Հալեպի թաղամասերն ու օդանավակայանը ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |