Թուրք նախարարը մեղադրել է ԵՄ դեսպանին երկրի արժեքներն ու նախագահին վիրավորելու մեջ![]() 15 հունիսի 2016 - 10:43 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ԵՄ գծով նախարար Օմեր Չելիքը հայտարարել է, որ Անկարայում ԵՄ ներկայացուցչության ղեկավարի պաշտոնից հեռացած Հանս Յորգ Հաբերը խախտել է դիվանագիտության հիմնարար կանոնները` անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով երկրի արժեքների և նրա նախագահի հանդեպ, հայտնում է ՌԻԱ Նովոստին Reuters-ի վրա հղումով: «Կա երկու կանոն, որոնք պետք է իմանա յուրաքանչյուր դիվանագետ: Առաջինը` հարգել երկրի արժեքները, երկրորդը` հարգել երկրի նախագահին: Թուրքիայում ԵՄ դեսպանը խախտել է այդ հիմնարար կանոնները»,-ասել է Չելիքը` ելույթ ունենալով Սլովակիայում լրագրողների առջև: Հունիսի 14-ին հայտնի դարձավ, որ Թուրքիայում ԵՄ ներկայացուցիչը հեռանում է իր պաշտոնից, դա հաստատեց նաև Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին: Ըստ նրա, Հաբերը կհեռանա պաշտոնից օգոտոսի 1-ին: Թուրքիայում ԵՄ նոր դեսպանը կնշանակվի առաջիկայում: Պաշտոնանկության պատճառը չի նշվում: Ըստ ԶԼՄ-ների, ԵՄ դեսպանը ավելի վաղ քննադատական դիտողություններ էր արդել ԵՄ և Թուրքիայի միջև միգրանտների հարցով համաձայնագրի կատարման վերաբերյալ: Մայիսին, անդրադառնալով վերոնշյալ համաձայնագրին, ԵՄ դեսպանն ասել էր, որ ԵՄ հետ մուտքի արտոնագրային ռեժիմի չեղարկման համար Թուրքիան պետք է 72 չափանիշ կատարի, որոնք սահմանվել էին դեռ 2013-ին: Հաբերն ասել էր. «Մենք ասացվածք ունենք` «սկսել թուրքի պես, ավարտել` գերմանացու»: Սակայն, այստեղ ամեն ինչ հակառակն է»: ԵՄ գծով թուրք նախարար Բոզկիրն իր հերթին ասել էր, որ այդ բառերը «անհարիր» են դեսպանին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |