Guardian. ԵՄ-ից դուրս գալու դեպքում Անգլիան մոտ $42 մլրդ կկորցնի

Guardian. ԵՄ-ից դուրս գալու դեպքում Անգլիան մոտ $42 մլրդ կկորցնի

PanARMENIAN.Net - Միացյալ Թագավորության ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը մտավախություն ունի, որ եթե Բրիտանիան դուրս գա Եվրամիությունից, դա լրացուցիչ բյուջետային ծախսեր կպահանջի` 30 մլրդ ֆունտ ($42.2 մլրդ) միայն առաջին 4 տարում, հայտնում է ՌԻԱ Նովոստին Guardian-ի վրա հղումով:

Brexit-ի արդյունքում կառավարությունը ստիպված կլինի բարձրացնել եկամտահարկը, բենզինի ու ալկոհոլի ակցիզները: Պաշտոնյաները ստիպված կլինեն կրճատել սոցիալական ծրագրերի, կրթության ու առողջապահության բյուջետային ֆինանսավորումը, ինչպես նաև նվազեցել պաշտպանական ծախսերը, ասվում է հոդվածում: Guardian-ը մեջբերում է Օսբորնի պաշտոնական խոսքի թեզերը, որով նա մտադիր է հանդես գալ հունիսի 15-ին: Նախարարը ցանկանում է իրազեկել հանրությանը, որ ԵՄ-ից դուրս գալը ավելի զգայուն կլինի, քան թվում է:

«Այն, որ մեզ կհաջողվի միջոցներ ազատել հանրային ծախսերի համար, ինչպես հավատում են Brexit-ի կողմնակիցները, պատրանք է: Դուրս գալը նշանակում է, որ ավելի քիչ գումար կլինի: Ընդ որում խոսքը միլիարդավոր ֆունտերի մասին է: Մենք չենք կարող ռիսկի դիմել, վտանգել բրիտանացի ընտանիքների բարեկեցությունը»,-ասվում է նախարարի խոսքում:

ԵՄ կաղմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ հանրաքվեն կայանալու է հունիսի 23-ին: Ավելի վաղ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը ԵՄ երկրների ղեկավարների հետ ամիսներ տևած բանակցություններից հետո հայտարարեց, որ հասել է ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի անդամության պայմանների վերանայմանn աշխատանքային միգրացիայի հարցում, ինչպես նաև «հատուկ պայմանների» ԵՄ-ում անդամության առումով:

«Սա պատմական օր է Բրիտանիայի համար»,-հայտարարել է Քեմերոնը Բրյուսելում գագաթաժողովի ավարտին տված մամուլի ասուլիսում: Նա խոստացել է չսահմանափակվել դրանով և նոր առաջարկներով հանդես գալ` ուղղված երկրի ինքնիշխանության ամրապնդմանը:

Ընթերցեք նաև. Հարցում. ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու կողմնակիցների և ընդդիմախոսների քանակը հավասար է

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---