Վազորդ Լիլիթ Հարությունյանը կմասնակցի Օլիմպիադային. Ուղեգրերի թիվը հասել է 28-ի

Վազորդ  Լիլիթ Հարությունյանը կմասնակցի Օլիմպիադային. Ուղեգրերի թիվը հասել է 28-ի

PanARMENIAN.Net - Աթլետիկայի Հայաստանի հավաքականը ևս մեկ օլիմպիական ուղեգիր է նվաճել: Աթլետիկայի միջազգային ֆեդերացիան հաստատել է վազորդ Լիլիթ Հարությունյանի ուղեգիրը:

Հարությունյանը նորմատիվը կատարել է Արտաշատում կայացած Հայաստանի առաջնության ժամանակ: Միջազգային ֆեդերացիայի տեխնիկական հարցերով հանձնախումբը Հարությունյանի՝ 400 մետր արգելավազքում գրանցած արդյունքով է թույլատրել նրան մասնակցել Ռիոյի Օլիմպիական խաղերին, տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն:

Մինչ այս, Հայաստանն աթլետիկայից ուներ 4 ուղեգիր, որոնք նվաճել էին վազորդներ Դիանա Խուբեսերյանը, Գայանե Չիլոյանը, եռացատկորդ Լևոն Աղասյանը և հեռացատկորդ Ամալիա Շարոյանը:

Այս պահի դրությամբ Հայաստանն ունի Օլիմպիական խաղերի 28 ուղեգիր:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---