Գերմանիան կսատարի ԵՀ-ին Վրաստանի համար վիզաների ռեժիմի չեղարկման հարցում![]() 15 հունիսի 2016 - 16:55 AMT PanARMENIAN.Net - Գերմանիան կսատարի Վրաստանի քաղաքացիներին Եվրամիության երկրներ մուտք գործելու համար մուտքի արտոնագրային ռեժիմը չեղարկելուն վերաբերող Եվրահանձնաժողովի օրենսդրական նախաձեռնությանը: Այդ մասին լրագրողներին է հայտնել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: ԵՀ-ն դեռ 2015-ի դեկտեմբերին է հայտարարել, որ Վրաստանը կատարել է բոլոր անհրաժեշտ պայմանները Եվրամիության երկրների հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման համար: «Գերմանիան դեմ չի լինի Եվրահանձնաժողովի որոշմանը»,- ասել է Մերկելը: «Մենք նույնիսկ կողմ կլինենք, որ խորհրդակցությունները ԵՄ-ում որքան հնարավոր է շուտ տեղի ունենան»,- ասել է կանցլերը: Վրաստանի իշխանություններն ավելի վաղ հայտարարում էին, որ մինչ ամառվա մեկնարկը ԵՄ հետ մուտքի արտոնագրային ռեժիմի չեղարկումն ուժի մեջ կմտնի, սակայն հունիսի սկզբին ԵՄ անդամ երկրները հետաձգեցին վերջնական որոշման կայացումը: Հունիսի 9-ին հայտնի դարձավ, որ Գերմանիան և Եվրամիության մի շարք այլ երկրներ արգելափակել են Վրաստանի համար մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման մասին բանաձևը: Այդ հարցի վերաբերյալ քվեարկությունը, որը կայանալու էր հունիսի 10-ին, հանվել է ԵՄ ՆԳ նախարարների հանդիպման օրակարգից: Վրաստանի հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման հակառակորդները մտավախություն ունեն, որ դրանից կօգտվեն վրացական հանցավոր խմբավորումները և դա կնպաստի հանցավորության աճին Եվրամիության երկրներում: Գերմանիայից, Ֆրանսիայից և Բելգիայից հետո այդ հարցի նպատակահարմարության առումով իր կասկածն է հայտնել նաև Իտալիան: Հունիսի 6-ին Վրաստանի և ԵՄ միջև առանց մուտքի արտոնագրերի ռեժիմին դեմ է արտահայտվել Գերմանիայի իշխող ՔԴՄ/ՔՍՄ դաշինքը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |