Հրաձիգ Զավեն Իգիթյանը երիտասարդների ԵԱ-ում 4-րդ տեղն է գրավել![]() 16 հունիսի 2016 - 17:03 AMT PanARMENIAN.Net - Էստոնիայի մայրաքաղաք Տալինում շարունակվող հրաձգության Եվրոպայի երիտասարդների առաջնությունում պայքարի մեջ են մտել Հայաստանը ներկայացնող մարզիկները: 50մ, փոքր տրամաչափի ատրճանակ վարժության 33 մրցակցից Զավեն Իգիթյանը, խոցելով 547 միավոր, 1-ին հորիզոնականով անցել է եզրափակեիչ փուլ: Եզրափակչում նրան չի հաջողվել պահպանել դիրքերը և վերջնական արդյունքում գրավել է 4-րդ տեղը: 50մ, հրացան պառկած դիրքից վարժության 55 մրցակցից Հրաչ Բաբայանը, խոցելով 612,3 միավոր, գրավել է 26-րդ տեղը: Հրաչ Բաբայանը հունիսի 18-ին կկրակի ևս մեկ մրցաձև՝ 50մ, հրացան 3 դիրքից վարժությունը, և այդքանով մեր մարզիկները կավարտեն մրցելույթները: Առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները 2-ն են՝ Հրաչ Բաբայանը և Զավեն Իգիթյանը: Նրանք մրցմանը մասնակցում են Հայաստանի հրաձգության հավաքական թիմի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի ղեկավարությամբ: 2016-ի փետրվարին երիտասարդ Զավեն Իգիթյանը զբաղեցրել է 4-րդ տեղը հրաձգության Եվրոպայի առաջնությունում: Տղաների 10 մ. օդամղիչ ատրճանակ 60 կրակոց մրցաձևում մասնակցում էին 64 հրաձիգ: Հաղթահարելով որակավորման փուլը` Իգիթյանն ընդգրկվել է 8 լավագույնի շարքում և խոցելով 154,8 միավոր` զբաղցրել 4-րդ հորիզոնականը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |