20 հունիսի 2016 - 20:18 AMT
ԼՂ հակամարտության գոտում միջազգային դիտորդների քանակը կավելանա, եռակողմ հանդիպումները կշարունակվեն

Սանկտ Պետերբուրգում ավարտվել է ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:

Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է.

«ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»:

Նշվում է նաև, որ կողմերը փաստեցին հակամարտության կարգավորման գործում առաջընթացի ապահովման համար մի շարք հարցերի շուրջ փոխըմբռնման առկայությունը:

«Նախագահները շեշտեցին ղարաբաղյան հակամարտության շուրջ պարբերական հանդիպումների կարևորությունն ու պայմանավորվեցին շարունակել դրանք նույն ֆորմատում՝ ի հավելումն Սանկտ Պետերբուրգում հանդիպման վերջնական մասին հրավիրված Մինսկի խմբի նախագահների աշխատանքին», - ասվում է հայտարարությունում:

Մայիսի 16-ին Վիեննայում կայացած ՀՀ ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանը համաձայնություն էր ձեռք բերվել քայլեր ձեռնարկել մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ:

Կարդացեք նաև. ՀՀ նախագահ. Հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմների ստեղծումը լավ հիմք կստեղծի բանակցությունների համար

Ալիև. Ստատուս քվոն պետք է փոխել