Առնվազն 45 մարդ է զոհվել Հնդկաստանում կայծակի հարվածներից: Ողբերգությունը տեղի է ունեցել Հնդկաստանի արևելյան Բիհար նահանգում հունիսի լույս 22-ի գիշերը:
Նշվում է, որ ավելի քան 10 մարդ տուժել է: Զոհերի քանակը կարող է ավելանալ` Բիհար նահանգում հորդառատ անձրևների հետևանքով զոհվածների և հասցված վնասի մասին տեղեկությունները դանդաղ են հասնում տարածաշրջանային իշխանություններին նահանգի տարբեր շրջաններից, հայտնում է ՌԻԱ Նովոստին Air News-ի վրա հղումով:
Հնդկաստանի արևելքում հորդառատ անձրևներն ու ամպրոպները շարունակվում են: Առաջիկա օրերին աղետալի եղանակը կպահպանվի: