ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ վերամշակող ընկերությունները սկսում են ծիրանի մթերման գործընթացը:
Հունիսի 22-ից մթերումը սկսվել է «Արտաշատի պահածոների գործարան»-ում:
Հունիսի 23-ից ծիրանի մթերումը կսկսի իրականացնել Երևանի «Արարատ սննդի կոմբինատ»-ը:
Հունիսի 24-ից՝ «Եվրոթերմ»-ը՝ ՀՀ Արմավիրի մարզի Վանանդի մթերման կետում:
2015-ին Հանրապետությունից միայն արտահանվել է 21.300 տոննա ծիրան: Գրանցվել է ավելի քան 100.000 տոննա ծիրանի բերք: