Իտալիայում առաջարկել են եվրոյի գոտուց դուրս գալու հանրաքվե անցկացնել![]() 22 հունիսի 2016 - 16:49 AMT PanARMENIAN.Net - Իտալական «Հինգ աստղի շարժում» կուսակցությունը, հաջողության հասնելով ընտրություններում, որոշել է պնդել, որ Իտալիան եվրոյի գոտուց դուրս գալու վերաբերյալ հանրաքվե անցկացնի: «Մենք ցանկանում ենք խորհրդակցել ժողովրդի հետ եվրոյի հարցով: Այս պայմաններում եվրոն չի աշխատում: Մենք կարող ենք այլընտրանքային արժույթ առաջարկել կամ «եվրո-2»,-հայտարարել է կուսակցության անդամ և Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահ Լուիջի դի Մայոն, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ցանկացած այդպիսի հանրաքվե կարող է միայն հանրային կարծիքի ցուցիչ հանդիսանալ, քանի որ Իտալիայի օրենքները թույլ չեն տալիս հանրաքվե անցկացնել միջազգային պայմանագրերից դուրս գալու հարցով: Սակայն եվրոյի հակառակորդների հաղթանակը լուրջ ազդանշան կարող է դառնալ Իտալիայի իշխանությունների համար, հատկապես, ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու հնարավորության ֆոնին, հայտնում է ՌԻԱ Նովոստին Daily Mail-ի վրա հղումով: Հունիսի 19-ին Իտալիայում տեղի է ունեցել վարչական մարմինների ընտրությունների երկրորդ փուլը, որտեղ կուսակցությունը մեծ հաջողություն գրանցեց: Վարչապետ դեմոկրատ Մատեո Ռենցին խոստովանել է «5 աստղի շարժման» ակնհայտ և անվիճելի հաղթանակը, որի պատճառն, ըստ նրա, ոչ թե բողոքն է, այլ փոփոխությունների անհրաժեշտությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |