150 մլն դրամ Հրազդանին՝ Կառավարության աշխատակազմի բյուջեից23 հունիսի 2016 - 16:35 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը պահուստային ֆոնդից գումար կհատկացնի Կոտայքի մարզի Հրազդան համայնքի մի շարք բազմաբնակարան շենքերի բակերի ասֆալտապատման և վերելակների վերանորոգման նպատակով: Կոտայքի մարզպետարանի կողմից իրականացված դիտարկումների և վերլուծությունների արդյունքում արձանագրվել է, որ Հրազդան քաղաքում խիստ անհրաժեշտություն է առաջացել համայնքային մի շարք ենթակառուցվածքներում իրականացնել անհետաձգելի աշխատանքներ: Հատկապես կարևորվում է բազմաբնակարան մի շարք շենքերի բակերի ասֆալտապատումը (շուրջ 120 մլն դրամի չափով), ինչպես նաև որոշ բարձրահարկ շենքերի վերելակների վերանորոգումը (շուրջ 30.0 մլն ՀՀ դրամի չափով): Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ հարցը քննարկվել է նախագահի հետ, և նշել, որ կառավարության աշխատակազմի բյուջեից 150 մլն դրամ կրճատում են և հատկացնում Հրազդան քաղաքում վերոնշյալ աշխատանքները կատարելու համար: Գործադիրը պահուստային ֆոնդից գումար կհատկացնի նաև Սյունիքի մարզի Քաջարան համայնքի համայնքային խնդիրների լուծման գործընթացի բարելավման նպատակով գույքի ձեռքբերման համար: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության մայիսի 12-ի նիստում հայտարարել է, որ ՀՀ-ում պետք է ձևավորվի առավել քիչ ծախսատար պետական կառավարման ապարատ: Նա խոսել է դրան հասնելու 3 ուղղության՝ կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ պայքարի, ավելորդ ծախսերի և անձնակազմի կրճատման մասին մասին: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ նախագահ․ Դրական եմ վերաբերվում, եթե ՀՀ–ն գազ գնի Ադրբեջանից Ըստ նրա՝ սահմանին սյուն տեղադրելը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից տարածքային պահանջներ չունեն Զախարովա․ՌԴ–ն պատրաստ է աջակցել ՀՀ–ին և Ադրբեջանին սահմանազատման և ԼՂ հուշարձանների պահպանման հարցերում «Պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի»,–ասել է նա Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը Երթի մասնակիցներն Ադրբեջանի դեսպանատան մոտից քայլել են դեպի Թուրքիայի դեսպանատուն, հետո դեպի Սպիտակ տուն Ալիև․ ՌԴ-ն երբեք չի հեռանա Կովկասից Նա հավելել է, թե Ադրբեջանին հաջողվել է ՌԴ հետ համագործակցության այնպիսի ձևաչափ մշակել, որը փոխշահավետ է |