Ջրհեղեղ Արթիկում. Փլուզումներ, մարդկանց տարհանում, սատկած կենդանիներ

Ջրհեղեղ  Արթիկում. Փլուզումներ, մարդկանց տարհանում, սատկած կենդանիներ

PanARMENIAN.Net - Հունիսի 24-ին Շիրակի մարզի Արթիկ քաղաքում սելավատարերի խցանման հետևանքով ջրալցվել են քաղաքի գլխավոր փողոցները:

Ինչպես հայտնում են արտակարգի իրավիճակների նախարարությունից, վարարել է Ղարանղու գետը, խոշոր գլաքարերի կուտակումներ են առաջացել Մովրովի և Բմբուլենց սելավատարերում:

Ջրալցվել են Րաֆֆու, Գրիգոր Լուսավորիչ, Մ. Բաղրամյան, Սասունցի Դավիթ, Շինարարների, Հակոբյան փողոցները, Տուֆագործների 7-րդ նրբանցքը, Արթիկ-Գյումրի ավտոճանապարհի 1-ին կմ-ը և երկրորդական մի շարք փողոցներ, որտեղ ջրի մակարդակը հասնում է մոտ 40 սմ-ի:

Ջրալցվել է նաև Արթիկի թիվ 2 մանկապարտեզը, որտեղից փրկարարները դուրս են բերել 70 երեխա և 27 աշխատակից, որոնց տեղափոխել են անվտանգ տարածք:

Փրկարարները տարահանել են Անկախության փողոցի 17-րդ շենքի 2, 1-ին նրբանցքի 1-ին տան 2, 2-րդ նրբանցքի թիվ 38 տան 1 բնակչի, ինչպես նաև Տուֆագործների փողոցի ջրալցված անասնագոմերից անվտանգ տարածք են տեղափոխվել 1200 հավ, 40 բադ, 30 սագ, 2 խոզ և 2 հորթ:

Ղարիբջանյան փողոցում վնասվել է կամուրջի հիմքը, Ազատության փողոցի թիվ 25 տան արտաքին պատը մասնակի փլուզվել է, որոշ անասնագոմերում սատկել են անասուններ:

Հոսանքամատակարարումը, ջրամանակարարումը և գազամատակարարումը դադարեցվել է:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---