Բրիտանիայում ԵՄ-ից դուրս գալու հակառակորդները նոր հանրաքվե են պահանջում![]() 25 հունիսի 2016 - 10:50 AMT PanARMENIAN.Net - Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հակառակորդները ցանկանում են այդ հարցի վերաբերյալ նոր հանրաքվե անցկացնել: Այդ է վկայում Միացյալ Թագավորության խորհրդարանի կայքում հրապարակված խնդրագիրը: Նոր հանրաքվեի նախաձեռնողները կոչ են անում կառավարությանը կանոն կիրառել, որի համաձայն, եթե Brexit-ին (ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ հանրաքվե) կողմ կամ դեմ քվեարկածների քանակը 60 տոկոսից պակաս է, իսկ մասնակցությունը 75 տոկոսից ցածր, ապա հարկավոր է նոր քվեարկություն անցկացնել: Մեծ Բրիտանիայում հունիսի 23-ին տեղի ունեցած ԵՄ անդամության վերաբերյալ հանրաքվեում հաղթանակ են տարել ԵՄ-ից դուրս գալու կողմնակիցները` հավաքելով ձայների 51,8 տոկոսը: ԵՄ կազմում մնալու օգտին քվեարկել է 48%-ը: Այժմ խնդրագրի օգտին է քվեարկել 515.811 մարդ, ինչը 5 անգամ ավելի է անհրաժեշտ 100.000 ստորագրությունից: ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն նվիրված ԵՄ կառույցների ղեկավարների հետ հանդիպմանը Դոնալդ Տուսկն ասել է, որ Եվրամիությունն առանց Մեծ Բրիտանիայի էլ կպահպանի միասնությունը և կանցկացնի առաջին ոչ պաշտոնական գագաթնաժողովը հուլիսի 29-ին Բրյուսելում 27 անդամ երկրի մասնակցությամբ: Տուսկը հավելել է, որ բրիտանական հանրաքվեն իրավական վակուում չի առաջացնի ոչ ԵՄ-ում, ոչ էլ Մեծ Բրիտանիայի հետ հարաբերություններում: Ընթերցեք նաև. Շոտլանդիան հայտարարել է ԵՄ մաս լինելու մտադրության մասին Հյուսիսային Իռլանդիայում մտածում են Իռլանդիայի հետ վերամիավորվելու հանրաքվեի մասին ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |