The Independent. «Ցեղասպանություն» ասելով` Պապը թուրքերի նոր բողոքի հող պատրաստեց![]() 25 հունիսի 2016 - 14:34 AMT PanARMENIAN.Net - Հռոմի պապ Ֆրանցիսկոսն Օսմանյան կայսրության տարածքում հայերի նկատմամբ տեղի ունեցածը կոչել է կանխամտածված ցեղասպանություն։ Դա տեղի է ունեցել հունիսի 24-ին մեկնարկած Հայաստան խորհրդանշական այցի ընթացքում, որը հարգանքի տուրք է մեկդարյա կոտորածի զոհերի ու երկրի անպարտելի քրիստոնեական հավատքի հանդեպ, հայտնում է Tert.am-ը The Independent-ի վրա հղումով: Եռօրյա այցի ընթացքում իր ելույթում Ֆրանցիսկոս պապն ընդգծեց «ցեղասպանություն» բառը, որը նախապես պատրաստված տեքստից դուրս էր մնացել՝ Հայոց ցեղասպանությունը դասելով Հոլոքոստի ու Ստալինիզմի կողքին, գրել է պարբերականը: Կրկնելով այն, ինչ ասել էր անցյալ տարի, նշելով, որ կոտորածները 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էին՝ Ֆրանցիսկոս պապը հող նախապատրաստեց թուրքական նոր բողոքի համար, ինչպես անցյալ տարի թուրքական իշխանությունները հետ կանչեցին իրենց դեսպանին ու Ֆրանցիսկոսին մեղադրեցին ստեր տարածելու համար: Այցի նախաշեմին Վատիկանը խուսափել էր «ցեղասպանություն» տերմինն օգտագործելուց՝ հիշելով թուրքերի կողմից ֆինանսական ու քաղաքական հետևանքների մասին: «Բայց Ֆրանցիսկոսն այն անձը չէ, որը կամաչի ասել այն, ինչ մտածում է, նա ավելացրեց բառը վերջին պահին՝ նախագահական նստավայրում Սերժ Սարգսյանի, հայ քաղաքական ու կրոնական առաջնորդների և դիվանագիտական կորպուսի ներկայությամբ»,- գրում է թերթը: Հիմնականում առաքելական այս երկրում, որտեղ կաթոլիկները փոքրամասնություն են, հայերը հպարտ էին ողջունել Պապին, որը երկար ժամանակ Հայկական հարցին աջակցել է որպես Արգենտինայի արքեպիսկոպոս և այժմ, երբ առաջնորդում է 1.2 միլիարդանոց կաթոլիկ համայնքը, գրում է թերթը։ 2015 թվականի նրա հայտարարությունը, որում կոտորածները որպես «ցեղասպանություն» են բնութագրվում, ամրապնդել է սերը նրա հանդեպ: «Ես սեղմեցի Պապի ձեռքը, բայց չհասցրի համբուրել այն»,-պատմել է Երևանի 42-ամյա բնակիչ Նազիկ Սարգսյանը՝ Ֆրանցիսկոս պապի ժամանումից հետո: «Վստահ եմ, որ Աստծո օրհնությունն իջավ վրաս՝ նրա ձեռքսեղմումով»,-հավելել է նա: Օդանավակայանի մոտ բնակիչների փոքր խմբերը կանգնել են նրա ավտոշարասյան ճանապարհին, իսկ ճերմակ շապիկներով դպրոցականները կրել են դեղին շարֆեր՝ Վատիկանի դրոշի գույնով, և Պապին դիմավորել են իտալերեն պաստառով. «Հայաստանը ողջունում է Ֆրանցիսկոս պապին»: Հայաստան այցի շրջանակում Հռոմի պապը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիր այցելելուց հետո այցելել է նաև Ծիծեռնակաբերդի Հիշողությունների պուրակ՝ օրհնել իր անվամբ տնկված եղևնին, որից հետո գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվո այցելուների գրքում: «Այստեղ աղոթում եմ՝ ցավը սրտիս մեջ, որպեսզի այլևս երբեք նման ողբերգություններ, ինչպիսին սա է, չկրկնվեն, որպեսզի մարդկությունը չմոռանա և իմանա չարությանը բարությամբ հաղթել: Թող Աստված պարգևի սիրեցյալ հայ ժողովրդին և ամբողջ աշխարհին խաղաղություն և մխիթարություն: Աստված պահպանի հայ ժողովրդի հիշողությունը: Հիշողությունը չի կարելի ոչ պղտորել, ոչ մոռանալ: Հիշողությունը խաղաղության և ապագայի աղբյուրն է»,-գրել է Սրբազան քահանայապետը: Ընթերցեք նաև. Հռոմի պապ. Քրիստոսի հավատը Հայաստանի համար սեփական ինքնության բաղկացուցիչ է Հռոմի պապը Ծիծեռնակաբերդ է այցելել, հանդիպել Ցեղասպանությունը վերապրածների ժառանգներին (վիդեո) ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |