ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՂՆԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԱՆԴԵՍ ԳԱԼ ՄԻԱՅՆ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ առաջարկություններ կարող են ստացվել միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից: Այդ մասին այսօր հայտարարել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը` լրագրողների խնդրանքով մեկնաբանելով Ռուսաստանի հաշվիչ պալատի նախագահ Սերգեյ Ստեպաշինի այն հայտարարությունը, թե Ադրբեջանն առաջարկում է խնդրի լուծման երրորդ` փոխզիջումային տարբերակ: Վարդան Օսկանյանի խոսքով, այսօր բանակցությունների սեղանին գտնվում է համանախագահների միայն մեկ առաջարկություն, որի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները բանակցություններ են վարում: Որեւէ նոր առաջարկություն Հաաստանին չի առաջարկվել, ընդգծել է ՀՀ ԱԳՆ ղեկավարն` ավելացնելով, որ «իրենց անձնական հանդիպումների ընթացքում, հնարավոր է, նախագահները գտնեն հարցի որոշակի ձեւակերպում, ինչը հիմք կհանդիսանա խնդրի խաղաղ կարգավորման համար»:
 Ուշագրավ
---