The Guardian. «Մանչեսթեր Յունայթեդը» Մխիթարյանին 4-5 տարվա պայմանագիր կառաջարկի

The Guardian. «Մանչեսթեր Յունայթեդը» Մխիթարյանին 4-5 տարվա պայմանագիր կառաջարկի

PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդը» ծանր բանակցությունների արդյունքում գրեթե ավարտին է հասցրել «Պարի-Սեն Ժերմենի» հարձակվող Զլաթան Իբրահիմովիչի ու Դորթմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ձեռքբերման գործընթացը:

Ինչպես գրում է The Guardian-ը, ակումբի նոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է ավարտել երկու խաղացողների գնման գործարքները մինչև հուլիս կամ դրա առաջին օրերի ընթացքում: Երկու խաղացողների գործակալն էլ իտալացի Մինո Ռայոլան է: Մխիթարյանին, ըստ ամենայնի, 4-5 տարվա պայմանագիր կառաջարկվի:

Հայ ֆուտբոլիստը դեռևս 1 տարի պիտի խաղա Դորթմունդում: «Բորուսիան», ով հրապարակավ հայտարարում է թե չի պատրաստվում վաճառել Մխիթարյանին, ըստ աղբյուրի, արդեն համաձայնվել է մանկունիանցիների առաջարկին` հաշտվելով Մխիթարյանին կորցնելու մտքի հետ: «Մանչեսթեր Յունայթիդը» 30 մլն ֆունթ կամ մոտ 37 մլն եվրո է առաջարկում: «Բորուսիան» որպես Մխիթարյանին փոխարինող է դիտարկում Կարիմ Բելարաբիին՝ «Լեվերկուզենից», «Ռեննից» Օսման Դեմբելեին կամ Անդրե Շյուրլեին՝ «Վոլֆսբուրգից»:

Ավելի վաղ Ռայոլան ասել է, որ «Բորուսիան» խոստացել էր Մխիթարյանին, որ 2016-ի ամռանը նա կարող է հեանալ թիմից: «Սակայն, նրանք, կարծես, վախեցան երկրպագուներից և հանկարծ սկսեցին ասել, թե Մխիթարյանը պետք է ակումբում մնա մինչև պայմանագրի ավարտը: Դա շատ վատ որոշում է... Մխիթարյանը ցանկանում է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվել` սա նրա համար եզակի շանս է»,-ասել է Ռայոլան: «Բորուսիայի» հետ Մխիթարյանի պայմանագիրը սպառվում է 2017-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---