16  26.06.16 - Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն այցելել են Խոր Վիրապ

Հռոմի պապն այցելել է Խոր Վիրապ, դեպի Արարատ աղավնի բաց թողել

Հռոմի պապն այցելել է Խոր Վիրապ, դեպի Արարատ աղավնի  բաց թողել

PanARMENIAN.Net - Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ու Հռոմի Ֆրանցիսկոս պապը այցելել են Խոր Վիրապ, որը գտնվում է հայ-թուրքական փակ սահմանին մոտ:

Պապն ու Ամենայն հայոց կաթողիկոսը Խոր Վիրապում Լուսավորչի գբից հանված լույսով մոմեր են վառել: Այնուհետև նրանք վառել են այն կանթեղը, որը Ֆրանցիսկոս պապի կողմից ընծայվել է Խոր Վիրապի վանքին:

Դրանից հետո, հովվապետերն ուղղևորվել են դեպի վանքի գլխավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի, գրում է Panorama.am-ը:

Եկեղեցում հայերեն և իտալերեն լեզուներով արված խաղաղության աղոթքից հետո ուղղվել են դեպի բիբլիական Արարատ լեռը նայող դիտահարթակ: Այնտեղից էլ, հայ-թուրքական փակ սահմանի ուղղությամբ աղավնիներ են արձակել՝ ի նշան խաղաղության:

Խոր Վիրապ այցելությամբ ավարտվել է Ֆրանցիսկոս պապի եռօրյա ուխտագնացությունը քրիստոնյա առաջին երկիր:

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի կունենա հրաժեշտի արարողություն, Հռոմի պապը կվերադառնա Վատիկան:

Խոր Վիրապը Հայոց սրբավայրերից է, հանրահայտ ուխտատեղի:

Պատմաբան Ագաթանգեղոսը վկայում է, որ Տրդատ Գ Մեծը Հայաստանում քրիստոնյաներին հալածելիս Գրիգոր Ա Լուսավորչին տևական տանջանքներից հետո նետել է Արտաշատի արքունի բանտի՝ մահվան դատապարտվածների գուբը, որը հայտնի էր «Վիրապ Արտաշատու» անվամբ: Թունավոր զեռունների հարևանությամբ, վիրապում Գրիգոր Լուսավորիչը մնացել է գրեթե 14 տարի: Նրան գաղտնի կերակրել է մի այրի կին: Գրիգոր Լուսավորիչը ազատվել է վիրապից Հռիփսիմյանց կույսերի նահատակումից 9 օր անց: Նա Խոր վիրապից դուրս գալուց հետո՝ ստանալով արքայի աջակցությունը, քրիստոնեությունը դարձնում է պետական կրոն։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---