Արթիկում սելավից տուժածներին աջակցելու համար հաշմեհամար է բացվել

Արթիկում սելավից տուժածներին աջակցելու համար հաշմեհամար է բացվել

PanARMENIAN.Net - Արթիկի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում կոչ է արել օգնություն ցուցաբերել սելավից տուժածներին:

Հունիսի 24-ին Շիրակի մարզի Արթիկ քաղաքում սելավատարերի խցանման հետևանքով ջրալցվել էին քաղաքի գլխավոր փողոցները: Վարարել է Ղարանղու գետը, խոշոր գլաքարերի կուտակումներ են առաջացել Մովրովի և Բմբուլենց սելավատարերում: Ղարիբջանյան փողոցում վնասվել է կամուրջի հիմքը, Ազատության փողոցի թիվ 25 տան արտաքին պատը մասնակի փլուզվել է: Հոսանքամատակարարումը, ջրամանակարարումը և գազամատակարարումը դադարեցվել է: Ջրալցվել է նաև Արթիկի թիվ 2 մանկապարտեզը, որտեղից փրկարարները դուրս են բերել 70 երեխա և 27 աշխատակից, որոնց տեղափոխել են անվտանգ տարածք:Փրկարարները տարահանել են բնակիչներին ու անասուններին:

«Սիրելի´ արթիկցիներ և բոլոր հայ մարդիկ, անհրաժեշտ է աջակցություն՝ Արթիկին պատուհասած աղետի հետևանքների արագ վերացման և տուժածներին օգնություն ցուցաբերելու համար:

Մարդիկ կորցրել են իրենց ունեցվածքը, վնասվել և առանձին դեպքերում ապրելու համար անպիտան են դարձել նրանց տները, մեծ վնասներ են կրել Արթիկ քաղաքի ենթակառուցվածքները: Այժմ յուրաքանչյո´ւրս կարող է օգտակար լինել՝ կատարելով դրամական աջակցություն կամ մասնակցելով վերականգնման աշխատանքներին»:

Կոչ է արվում կատարել դրամական փոխանցումներ «Արթիկի զարգացման հիմնադրամի» բանկային հաշվերամարներին` 220353350089000 AMD, 220353350014001 USD, 220353350014958 RUR, կամ առցանց եղանակով (on-line) հիմնադրամի www.fda.am կայքում: «Հնարավոր է նաև դրամական աջակցությունը բերել Արթիկի քաղաքապետարան, և մենք կկատարենք փոխանցումը Ձեր անունից»:

Կարդացեք նաև՝ Արթիկում սելավի վնասը գնահատվում է, տուժած բնակիչներին օժանդակություն կհատկացվի

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---