Հռոմի պապ. Ադրբեջանցիներին կասեմ՝ մի կտոր հողի համար խաղաղություն չանելը խավարի գործ է![]() 27 հունիսի 2016 - 14:08 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանցիներին կասեմ, որ մի կտոր հողի համար խաղաղություն չանելը խավարի գործ է նշանակում։ Այս մասին Հռոմի Ֆրանցիսկոս պապն ասել է լրագրողներին ինքնաթիիռում՝ Հայաստանից Հռոմ մեկնելիս: Խոսելով Ադրբեջան կատարելիք իր այցի մասին՝ Ֆրանցիսկոս պապն ասել է. «Ադրբեջանցիների հետ ես կխոսեմ այն ամենի մասին, ինչ տեսել եմ Հայաստանում, այն, ինչ զգացել եմ: Ես հանդիպել ու խոսել եմ Ադրբեջանի նախագահի հետ: Ադրբեջանցիներին կասեմ նաև, որ մի կտորի հողի համար խաղաղություն չանելը խավարի գործ է նշանակում։ Եվ սա ես բոլորին եմ ասում՝ հայերին, ադրբեջանցիներին: Հնարավոր է, որ նրանք չեն կարողանում համաձայնության գալ խաղաղություն հաստատելու ձևի շուրջ, ու այս ուղղությամբ աշխատել է պետք: Կասեմ այն, ինչ այդ պահին իմ սրտից է բխում, պետք է փորձել ելք գտնել, որը թույլ կտա առաջ շարժվել»: Խոսելով Լեհաստան նախատեսվող այցից, որի ընթացքում այցելելու է Աուշվից-Բիրկենաու համակենտրոնացման ճամբար, Պապն ասել է, որ «կցանկանա լռությամբ անցկացնել այն», ինչպես Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելելիս, Corriere della Sera-ին հղումով գրում է Tert.am-ը: «Երկու տարի առաջ՝ ես լուռ գնացի Ռեդիպուլիա հուշահամալիր (նվիրված Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում զոհված իտալացի զինվորների հիշատակին): Երեկ հայկական հուշահամալիր… լուռ էի: Ես կուզեի սարսափի այդ վայրեր գնալ մենակ, առանց մարդկանց, լրագրողների. մտնել մենակ ու աղոթել...»: Հարցին, թե ինչ տպավորություններ ունի այցից, Պապը պատասխանել է. «Ես հայ ժողովրդին արդարություն և խաղաղություն եմ մաղթում և աղոթում եմ դրա համար, որովհետև խիզախ ժողովուրդ է: Նաև շատ ուրախ էի, երբ անցած շաբաթ տեսա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ՌԴ նախագահ Պուտինի լուսանկարը… նրանք գոնե խոսում են: Եվ միայն հավատն է, որ պահել է հայ ժողովրդին։ Հայերն առաջինն են պետականորեն ընդունել քրիստոնեությունը, ու Տերն օրհնել է նրանց, սրբեր և նահատակներ են ունեցել: Հայաստանը նաև մայր է ու երբեք չի կորցրել մայրական սիրո քնքշանքը»: Ֆրանցիսկոս պապը նաև պատմել է, որ Արգենտինայում շատ հայ ընկերներ է ունեցել, նրանց հետ եկեղեցի է հաճախել, մասնակցել պատարագների: «Ես հաճախ ճաշի էի գնում նրանց հետ… Նրանց համար Կաթոլիկ կամ Առաքելական եկեղեցու հետևորդ լինելուց առավել կարևոր է «հայկականությունը», ես դա հասկացել եմ այդ տարիներին»,- ասել է պապը: Հունիսի 24-ին Հայաստանում Հռոմի պապ Ֆրանցիսկոսն Օսմանյան կայսրության տարածքում հայերի նկատմամբ տեղի ունեցածը կոչել է կանխամտածված ցեղասպանություն։ իր ելույթում Ֆրանցիսկոս պապն ընդգծեց «ցեղասպանություն» բառը, որը նախապես պատրաստված տեքստից դուրս էր մնացել՝ Հայոց ցեղասպանությունը դասելով Հոլոքոստի ու Ստալինիզմի կողքին: Հայաստան այցի շրջանակում Հռոմի պապը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիր այցելելուց հետո այցելել է նաև Ծիծեռնակաբերդի Հիշողությունների պուրակ՝ օրհնել իր անվամբ տնկված եղևնին, որից հետո գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվո այցելուների գրքում: «Այստեղ աղոթում եմ՝ ցավը սրտիս մեջ, որպեսզի այլևս երբեք նման ողբերգություններ, ինչպիսին սա է, չկրկնվեն, որպեսզի մարդկությունը չմոռանա և իմանա չարությանը բարությամբ հաղթել: Թող Աստված պարգևի սիրեցյալ հայ ժողովրդին և ամբողջ աշխարհին խաղաղություն և մխիթարություն: Աստված պահպանի հայ ժողովրդի հիշողությունը: Հիշողությունը չի կարելի ոչ պղտորել, ոչ մոռանալ: Հիշողությունը խաղաղության և ապագայի աղբյուրն է»,-գրել է Սրբազան քահանայապետը: Կարդացեք նաև՝ Հռոմի Պապ. Երբ Հռոմ տեղափոխվեցի, ինձ ակնարկում էին, որ «ցեղասպանություն» բառը վիրավորական է Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |