Մոսկվայի քաղաքային դատարանը հաստատել է Լևոն Հայրապետյանի դատավճիռը

Մոսկվայի քաղաքային դատարանը հաստատել է Լևոն Հայրապետյանի դատավճիռը

PanARMENIAN.Net - Մոսկվայի քաղաքային դատարանը հունիսի 28-ին հաստատել է հայտնի գործարար և բարերար, «Սոբեսեդնիկ» հրատարակչատան տնօրեն Լևոն Հայրապետյանի դատավճիռը: Հայրապետյանը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման` ցմահ ազատազրկման դատապարտված նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից 700.000 դոլար շորթելու մեղադրանքով, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Դատավճիռը թողնել անփոփոխ, բողոքարկումը` չբավարարել»,-հրապարակել է դատարանի որոշումը դատավորը: Այժմ դատավճիռը համարվում է ուժի մեջ մտած:

Հայրապետյանը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում և պարտավոր է տուժածի օգտին վճարել 20,8 մլն ռուբլի:

Ավելի վաղ նիստը հետաձգվել էր, քանի որ դատավորները պետք է լրացուցիչ ուսումնասիրեին բողոքող կողմի պահանջները: Նախորդ նիստին դատապաշտպանը ներկայացրել էր մի շարք դիմումներ մշակույթի և արվեստի, Մոսկվայի հայկական համայնքի ներկայացուցիչների կողմից` խնդրելով Հայրապետյանին նշանակել պատժամիջոց, որը չի նախատեսի ազատազրկում: Նշվել է, որ դատապարտյալը հայտնի բարերար է և մի շարք շնորհակալագրեր ունի, այդ թվում Ռուսաստանում օլիմպիական շարժման զարգացման, Ղրիմում հայկական մշակույթի զարգացման համար: Դատապաշտպանները նաև ուշադրությունը հրավիրել էին Հայրապետյանի վատթարացող առողջական վիճակի վրա, որը տառապում է մի շարք խրոնիկ հիվանդություններով:

2014-ի հուլիսի 24-ին գործարար Լևոն Հայրապետյանին, որին կասկածում են հափշտակումների և «Բաշնեֆտի» բաժնետոմսերի ապօրինի օրինականացման մեջ, ՌԴ Քննչական կոմիտեն մեղադրանք ներկայացվեց ՌԴ ՔՕ 160 (յուրացում և վատնում) ու 174 (փողերի լվացում) հոդվածների հատկանիշներով: Ըստ իրավապահ մարմիններին մոտ աղբյուրի, յուրացումն այս գործում միջնորդական պարգևավճարն է, որը Հայրապետյանը ստացել է «ԱՖԿ Սիստեմա»-ին բաշկիրյան նավթային բաժնեմասերի վաճառքի գործարքից: Որպես հիմնական կասկածյալ անցնում էր Բաշկիրիայի նախկին նախագահի որդին՝ Ուրալ Ռահիմովը և ԱՖԿ «Սիստեմա» սեփականատեր Եվտուշենկովը, Հայրապետյանն այդ գործում համարվում է նրանց գլխավոր միջնորդը:

Ռախիմովն ու Եվտուշենկովը ազատ արձակվեցին, Հայրապետյանը, սակայն, մնաց կալանքի տակ: Նրան մեղադրեցին ցմահ ազատազրկման դատապարտված սենատոր Իզմեստյևի մայրից որդու դատավճիռը բեկանելու հարցում օգնելու պատրվագով 700 հազար դոլար շորթելու մեջ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---