Արթուր Սարկիսովը ստորագրել է Սարանսկի «Մորդովիայի» հետ պայմանագիրը![]() 29 հունիսի 2016 - 12:17 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը տեղափոխվել է ռուսական «Մորդովիա»: Սարանսկի ակումբը պայմանագիր է կնքել Սարկիսովի հետ 2 տարով: Պայմանագիրն ուժի մեջ կմտնի, երբ ֆուտբոլիստը բուժզննություն անցնի: 2014-ից Սարկիսովը, որը հայտնի է նաև իր ելույթներով «Շիննիկում» և «Ուրալում», պաշտպանել է «Վոլգայի» գույները` մասնակցելով 38 հանդիպման և 15 գոլի հեղինակ դառնալով, հայտնում է Sportbox-ը: Նախկինում հայտարարվել էր, որ Սարկիսովը կարող է «Ամկար» տեղափոխվել: 2015/16 խաղաշրջանում Սարկիսովը մասնակցել է 25 հանդիպման և 4 գոլի հեղինակ է դարձել: 2016-ի մայիսին Հայաստանի ազգային հավաքականի և «Վոլգա» ակումբի հարձակվող Արթուր Սարկիսովն ընդգրկվել է լավագույն ֆուտբոլիստների եռյակում ՌԴ Ֆուտբոլի ազգային լիգայի երկրպագուների վարկածով: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |