Reuters. 2 թուրք զինծառայող է սպանվել Դիարբեքիրում![]() 29 հունիսի 2016 - 13:18 AMT PanARMENIAN.Net - Թուրքական բանակի 2 զինծառայող է սպանվել, 3-ը` վիրավորվել Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) գրոհայինների երկու հարձակման արդյունքում: Հարձակումները տեղի են ունեցել Դիարբեքիրում, հայտնում է Reuters-ը: Ըստ Թուրքիայի ԶՈւ, ավելի վաղ Լիջե շրջանում ՔԱԿ գրոհայինների հարձակման հետևանքով 4 զինծառայող է վիրավորվել` ավելի ուշ նրանցից մեկը վախճանվել է հիվանդանոցում: Նույն օրը ՔԱԿ անդամները գնդակահարել են ևս մեկ թուրք զինծառայողիԲիսմիլ շրջանում: 2015-ի հուլիսին ՔԱԿ զինյալների հետ զինված հակամարտության վերսկսումից ի վեր զոհվել է մոտ 450 թուրք ոստիկան և զինվորական: Նախագահ էրդողանը հայտարարել է այդ ընթացքում մոտ 5.000 քուրդ զինյալի ոչնչացման մասին, սակայն քրդամետ Ժողովրդների դեմոկրատիայի կուսակցության ներկայացուցիչները պնդում են, որ հարյուրավոր խաղաղ բնակիչներ են զոհվել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |