Ռուսաստանը կհանի Թուրքիա այցելելու սահմանափակումները

Ռուսաստանը կհանի Թուրքիա այցելելու սահմանափակումները

PanARMENIAN.Net - Ռուսաստանը մտադիր է հանել Թուրքիա այցելելու սահմանափակումները ռուս զբոսաշրջիկների համար: Այդ մասին խոսվել է ՌԴ և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցի ժամանակ:

«Վարչական սահմանափակումները Թուրքիայի հետ զբոսաշրջության ոլորտում մենք կհանենք, չնայած ահաբեկչական տարրերի ակտիվացմանը»,-ասել է Պուտինը, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Ըստ Պուտինի, Էրդողանը հավաստիացրել է իրեն, որ «Թուրքիան ամեն ինչ կանի» ապահովելու համար ռուս զբոսաշրջիկների անվտանգությունը: ՌԴ նախագահն ասել է նաև, որ խնդրել է ՌԴ կառավարությանն առաջարկներ նախապատրաստել Թուրքիայի հետ առևտրային և տնտեսական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ:

Կրեմլում հաստատել են Էրդողանի մամուլի ծառայության հաղորդագրություններն այն մասին, որ ՌԴ և Թուրքիայի նախագահները պայմանավորվել են անձնական հանդիպման մասին:

Հունիսի 27-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներողություն է խնդրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից 2015 թվականի նոյեմբերին ռուսական Սու-24 ռմբակոծիչը ոչնչացնելու համար:

ՌԴ և Թուրքիայի հարաբերությունները կտրուկ վատթարացան թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24-ի խոցումից հետո: 2015-ի նոյեմբերի 24-ին խոցված ռուսական ինքնաթիռի 2 օդաչուները հասցրել էին կատապուլտի միջոցով փրկվել, սակայն օդաչուներից մեկը`Օլեգ Պեշկովը ընկել էր թուրքմենների կողմից վերահսկվող տարածքում, որտեղ սպանվեց:Ավելի ուշ համացանցում տեսանյութ էր հայտնվել, որտեղ Չելիքը հայտարարել էր, թե ինքն ու իր մարտիկներն են կրակ բացել։

Ընթերցեք նաև. Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են հանդիպել

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---