ՌԴ ԱԻՆ-ը Երևան է տեղափոխել Վերին Լարսում արգելափակված ՀՀ քաղաքացիների երկրորդ խմբին![]() 30 հունիսի 2016 - 10:13 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի քաղաքացիների երկրորդ խումբը, որոնք արգելափակված էին մնացել Վերին Լարսի անցակետում, հունիսի 30-ին ՌԴ ԱԻՆ ինքնաթիռով առավոտյան Վլադիկավկազից մեկնել է Երևան: Հունիսի 29-ին, ժամը 09.15-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից կապ է հաստատվել Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ի հետ: Այնտեղից հայտնել են, որ Լարսի անցակետ տանող փլուզված ճանապարհին իրավիճակը մնում է անփոփոխ, վթարա-վերականգնողական աշխատանքները շարունակվում են, ստեղծվել է 2 վրանային ավան` նախատեսված 70 մարդու համար: Վրաններում մարդկանց տրամադրվում է տաք սնունդ և գիշերակացի հնարավորություն: «Ինքնաթիռը մեկնել է Վլադիկավկազից 05.42-ին: Ինքնաթիռում եղել է 50 ուղևոր, այդ թվում` 7 երեխա»,-հայտնել է ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունը: Ավելի վաղ ՌԴ ԱԻՆ ինքնաթիռով Երևան էր տեղափոխվել ՀՀ քաղաքացիների առաջին խումբը` 47 մարդ, այդ թվում 13 երեխա: Ավելի վաղ ՀՀ վարչապետը դիմել էր ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին` խնդրելով օգնել 200-ից ավելի ՀՀ քաղաքացիներին, որոնք սելավի պատճառով արգելափակված են մնացել Վլադիկավկազում: Նախատեսվում է ինքնաթիռի մի քանի չվերթ կիրականացնի։ Հունիսի 28-ին, ժամը 18.10-ին ՌԴ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ Հյուսիսային Օսիայում առկա են տրանսպորտային միջոցների և մարդկանց կուտակումներ՝ մոտ 200 բեռնատար, 40 մարդատար ավտոմեքենա` 77 ուղևորով (10 երեխա) և 2 ավտոբուս՝ 88 ուղևորով: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |