1 նոյեմբերի 2002 - 19:25 AMT
ԵՐԵՎԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԸ ԳՐԱՆՑՎԵԼ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
Երեւանի կոնյակի գործարանին պատկանող ապրանքային 9 նշաններ գրանցվել են Թուրքիաի արտոնագրային վարչության կողմից: Ինչպես «Մեդիամաքս» գործակալությանը հայտնեցին կոնյակի գործարանի լրատվական ծառայությունում, սա առաջին դեպքն է, երբ Հայաստանում գործող ձեռնարկության ապրանքային նշանը գրանցվում է Թուրքիայում: Գրանցվածների թվում են «Նաիրի», «Անի», «Ախթամար» եւ այլ կոնյակների ապրանքանիշերը, մինչդեռ այդ ցուցակում բացակայում է «Արարատը»: