Լավրով-Չավուշօղլու հանդիպում. Կվերսկսվի ահաբեկչության դեմ պայքարի աշխատանքային խմբի աշխատանքը![]() 2 հուլիսի 2016 - 14:08 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 1-ին Սոչիում տեղի է ունեցել ՌԴ և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Մևլութ Չավուշօղլուի առաջին հանդիպումը թուրքերի կողմից ռուսական ինքնաթիռի խոցումից և հարաբերությունների վատթարացումից հետո: Բանակցություններն անցել են փակ ձևաչափով: Լավրովի և Չավուշօղլուի բանակցությունները տեղի են ունեցել Սոչիում ընթացող ՍԾՏՀ ԱԳՆԽ նիստի շրջանակում: Նիստին մասնակցել են 12 անդամ պետության և ևս տասնյակ դիտորդ երկրների ներկայացուցիչներ: Զրույցի ավարտին ԱԳ նախարարները հայտարարել են, որ մտադիր են կարգավորել երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև վերսկսել ահաբեկչության դեմ պայքարի աշխատանքային խմբի գործունեությունը: Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը պատրաստ է հանդիպել Ռուսաստանում նախագահ Պուտինի հետ Չինաստանում կայանալիք G20 գագաթնաժողովից ավելի շուտ, հայտնում է Lenta.ru-ն: Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է նաև, թե ՌԴ և Թուրքիայի դիրքորոշումներն այն հարցում, թե Սիրիայում ում համարել ծայրահեղական, համընկնում են: Լավրովն իր հերթին ասել է, որ ըստ ՄԱԿ ԱԽ բանաձևերի ահաբեկչական խմբավորումներ են համարվում ԻՊ-ն, «Ջեբհաթ ան Նուսրան» և նրանց հետ կապված խմբավորումները: «ՌԴ-ն և Թուրքիան շահագրգռված են, որ կառուցողական ընդդիմությունը, որը դեռ գտնվում է ահաբեկիչների վերահսկվող տարածքներում, որքան հնարավոր է շուտ հանի այնտեղից իր ջոկատները: Հակառակ դեպքւմ նրանք կդիտարկվեն որպես «Ան Նուսրայի» հանցակիցներ»,-ասել է Լավրովը: Թուրքիան ներողություն է խնդրել Ռուսաստանից խոցված ռմբակոծիչի համար, Մոսկվան միջոցներ է ձեռնարկում վերականգնելու համար երկկողմ համագործակցությունը երկրների միջև:Հուլիսի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել դեպի Թուրքիա զբոսաշրջային ուղևորությունների արգելքը հանելու վերաբերյալ: 2016-ի սկզբից Թուրքիա էր այցելել ընդամենը 138.000 ռուս զբոսաշրջիկ, ինչը մոտ 83%-ով պակաս է 2015-ի նույն ժամանակահատվածից: 2015-ին այդ թիվը հասնում էր 802.000-ի: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |